ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Աղվանի-Տաթև ճանապարհը ժամանակավորապես փակ է լինելու

«Ոսմար» ՍՊԸ-ի կողմից Մ-2-Աղվանի-Տաթև-Մ-2 միջպետական ավտոճանապարհի կմ37+500-կմ55+000 հատվածի հիմնանորոգման շրջանակներում Վերին Խոտանան գյուղով անցնող կմ51+060 հատվածում անհրաժեշտ է անցկացնել մետաղական նոր խողովակ։

Վերոնշյալ ճանապարհը հունիսի 14-ին ժամը 00։00-08։00-ն, շինարարական աշխատանքներով պայմանավորված, փակ է լինելու բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից, թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը կկազմակերպվի Նորաշենիկ գյուղի մոտից դեպի Վերին Խոտանանի եկեղեցու մոտ դուրս եկող ճանապարհով։

Մյուս տրանսպորտային միջոցների համար երթևեկությունն արգելված է՝ անվտանգության նկատառումներից ելնելով։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 88%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    13 C°
     
    24°  13° 
    05.05.2024
    20°  12° 
    06.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: