ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 405 դրամ -0,65 EUR - 396 դրամ -0,08 RUB - 7 դրամ -0,57 GBP - 448 դրամ -0,93
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանը տարեկան կտրվածքով 1000-1200 հետընդունման հայց է ստանում. առաջին տեղում են Գերմանիան, Ֆրանսիան, Չեխիան

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հունիսի 13-ի նիստում քննարկվող համաձայնագիրը հնարավորություն է տալիս ԵՄ անդամ բոլոր պետությունների հետ սահմանել և իրականացնել միասնական ընթացակարգեր՝ կողմերի տարածքներում առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման հարցերում:

Քննարկվում է «ՀՀ կառավարության և Լեհաստանի Հանրապետության կառավարության միջև «ՀՀ և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» 2013 թվականի ապրիլի 19-ին Բրյուսելում կնքված համաձայնագրի կիրարկման արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը նշել է, որ տեխնիկական փաստաթուղթ է, որը սահմանում է հետընդունման գործընթացի իրականացումը, անցման կետերը, լիազոր մարմիններին, հետընդունման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և այլ տեխնիկական մանրամասներ:

Հայաստանն արդեն ԵՄ անդամ 5 երկրի՝ Գերմանիայի, Ֆրանսիայի, Չեխիայի, Էստոնիայի ու Բուլղարիայի հետ ունի ուժի մեջ մտած կիրարկման արձանագրություններ:

Պատգամավոր Գուրգեն Արսենյանի հարցին ի պատասխան՝ Արմեն Ղազարյանը տեղեկացրել է, որ տարեկան կտրվածքով 1000-1200 հետընդունման հայցեր են ստացվում. առաջին տեղում են Գերմանիան, Ֆրանսիան, Չեխիան:

Հարակից զեկույցում հանձնաժողովի անդամ Սարգիս Խանդանյանը գործընկերներին առաջարկել է դրական եզրակացություն ներկայացնել:

Նախաձեռնությունն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 31%
Քամի՝ 4,12 կմ/ժ
24 C°
 
28°  17° 
01.10.2022
27°  16° 
02.10.2022
Հարցում

Կկարողանա՞ն արդյոք Ռուսաստանն ու Ուկրաինան մոտ ապագայում ճանապարհ հարթել դեպի խաղաղություն: