ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան քննարկել են թուրքական օպերացիայի անցկացումը Սիրիայում

mk

Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան քննարկել են Սիրիայի հյուսիսում Թուրքիայի հնարավոր օպերացիան։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով սիրիական կարգավորման գծով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտիևին։

«Խորհրդակցությունները շարունակվում են։ Երեկ բավականին ինտենսիվ շփումներ են եղել, մենք զրուցել ենք գրեթե բոլոր պատվիրակությունների հետ՝ իրանական, թուրքական։ Հիմնական ուշադրությունը, իհարկե, կենտրոնացած է եղել Սիրիայում ռազմական գործողություն իրականացնելու Թուրքիայի մտադրության վրա»,- ասել է նա։

Լավրենտևի խոսքով՝ ռուսական կողմը փորձել է Անկարային համոզել լուծել խնդիրը խաղաղ ճանապարհով՝ առանց բռնության դիմելու։
Այժմ, ինչպես պարզաբանել է ՌԴ նախագահի հատուկ բանագնացը, կողմերը համաձայնեցնում են վերջնական հայտարարության պարամետրերը։ Բացի այդ, խորհրդակցություններ կանցկացվեն նաև դիտորդների՝ Լիբանանի, Իրաքի և Հորդանանի ներկայացուցիչների հետ։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: