ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իտալիայի փոխչեմպիոնը պայմանագիր կնքեց Հենրիխ Մխիթարյանի հետ

Միլանի «Ինտերի» գլխավոր տնօրեն Բեպպե Մարոտան պաշտոնապես հաստատել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի և Կամերունի հավաքականի դարպասապահ Անդրե Օնանայի ակումբ տեղափոխության մասին, փոխանցում է Panorama.am։

«Կարող եմ հաստատել, որ Օնանայի և Մխիթարյանի հետ անվճար պայմանագիր ենք կնքել։ Երկու գործարքներն էլ արդեն վերջնական տեսքի են բերվել»,-Մարոտայի խոսքերը սոցցանցում մեջբերած լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոին հիշատակում է «Գազետա ռու»-ն:

Մինչ «Ինտերը» Մխիթարյանը հանդես է եկել «Ռոմայում»: Հայազգի ֆուտբոլիստը Հռոմի թիմին միացել է 2019 թվականի սեպտեմբերին վարձավճարով, իսկ 2020 թվականի օգոստոսի 31-ին կնքել է մշտական պայմանագիր՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ խզելով պայմանավորվածությունը «Արսենալի» հետ։

«Ռոմայի» հետ Մխիթարյանը հաղթեց Կոնֆերենց Լիգան։ Ընդհանուր առմամբ, հռոմեական ակումբի կազմում կիսապաշտպանը անցկացրել է 65 հանդիպում և դարձել 18 գոլի հեղինակ։

Իտալիայի առաջնության 2021/22 մրցաշրջանում Ինտերը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը, իսկ Ռոման՝ վեցերորդը։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 62%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    12 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  15° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: