ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Արյուն» և ինքնաձիգներ. «Դիմադրությունը» ՔՊ գրասենյակի մոտ բողոքի ակցիա իրականացրեց

«Դիմադրություն» շարժման անդամները «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գլխավոր գրասենյակի մոտ կարմիր ներկ լցրին, խաղալիք ինքնաձիգներ թափեցին և վանկարկեցին` «Նիկո՛լ, մարդասպա՛ն», փոխանցում է Սպուտնիկ Արմենիան։
Ըստ ընդդիմության` կարմիր ներկը խորհրդանշում է արյուն, որը բնութագրում է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։
«Այս ղեկավարության օրոք մշտապես մահեր են լինում։ Նրանք իշխանությունը պահելու ձևը գտել են` արյուն թափելն է, 4 տարի մահ ու սուգ են բերել մեր երկրին»,- նշեց շարժման անդամներից մեկը։

Կուսակցության գրասենյակի մոտ ոստիկանական ուժեր են կենտրոնացված։

Շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները պաստառներ են պարզել, որոնց վրա գրված է. «Նիկոլ=մահ», «Կանգնեցրե՛ք ահաբեկչությունը», «Կանգնեցրե՛ք մարդասպանին», «Նիկոլիզմի զոհ ենք բոլորս», «Նիկոլ մահաբեր» և այլն։
Նրանք նաև վանկարկում են` «առանց Նիկոլ Հայաստա՛ն», «Նիկո՛լ, մարդասպա՛ն», «Նիկո՛լ, հայասպա՛ն»։
Հիշեցնենք, որ «Դիմադրություն» շարժումն այսօր հրատապ հանրահավաք է անցկացնում։
Ընդդիմադիրները կանգ են առնելու նաև Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության գլխավոր շենքերի մոտ։
«Դիմադրություն» շարժման երթը մեկնարկել է Մաշտոց-Սայաթ-Նովա պողոտաների խաչմերուկից։

Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 76%
    Քամի՝ 0 կմ/ժ
    10 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: