ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պուտինը հունիսի 23-ին BRICS-ի գագաթաժողովում կքննարկի միջազգային և տարածաշրջանային հարցեր

Հունիսի 23-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեսակապի միջոցով կմասնակցի BRICS-ի XIV գագաթաժողովին (հինգ երկրների խումբ՝ Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավային Աֆրիկա): Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Գագաթաժողովը տեղի կունենա տեսակոնֆերանսի ռեժիմով ՝ Չինաստանի նախագահությամբ։

Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի և Հարավային Աֆրիկայի ղեկավարները կքննարկեն քաղաքական, տնտեսական, մշակութային և հումանիտար ոլորտներում «հնգյակի» շրջանակներում բազմակողմ համագործակցության վիճակը և հեռանկարները։ Դա նաև նշանակում է դիտարկել արդիական միջազգային և տարածաշրջանային թեմաներ:

Առանցքային պայմանավորվածությունները կարձանագրվեն գագաթաժողովի ամփոփիչ հռչակագրում։
Հունիսի 24-ին Վլադիմիր Պուտինը ելույթ կունենա նաև «BRICS plus» ձևաչափով հրավիրված մի շարք երկրների ղեկավարների մասնակցությամբ հանդիպմանը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 41%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    24 C°
     
    34°  22° 
    18.06.2024
    32°  19° 
    19.06.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: