ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀԲ ներկայացուցիչները նշել են, որ պատրաստ են աջակցություն տրամադրել Հայաստանին

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը հունիսի 23-ին հանդիպել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներ Տանիա Դմիտրաչենկոյի, Ադանա Դեբորա Ուգոչի Չուկվումայի, Թոմաս Պալուի հետ:

ԱԺ-ից հայտնում են, որ ողջունելով հյուրերին` Արսեն Թորոսյանը կարեւորել է Համաշխարհային բանկի կողմից մեր երկրի բարեփոխումներին ցուցաբերվող շարունակական աջակցությունը:

Արսեն Թորոսյանը նշել է, որ հանդես է եկել առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգի նախագիծը փոփոխելու առաջարկով, որն այս պահին քննարկումների փուլում է:

Հյուրերը հարցի վերաբերյալ ներկայացրել են իրենց մոտեցումները եւ փորձառությունը: Համաշխարհային բանկի ներկայացուցիչները նշել են, որ պատրաստ են աջակցություն տրամադրել Հայաստանին` ծրագիրը կյանքի կոչելու համար:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    12 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: