ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

SADA CUP. Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Իրանի հավաքականին

Basketball Federation of Armenia

Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում շարունակում են ընթանալ SADA CUP միջազգային մրցաշարի հանդիպումները:

Հայաստանի ազգային հավաքականը մրցաշարի երկրորդ խաղում մրցեց «Իրան»-ի հետ և կարողացավ 77։73 հաշվով հաղթանակ տանել, փոխանցում է bfa.am։

Հանդիպման լավագույն խաղացող ճանաչվեց Անդրե Սպայթ Մկրտչյանը՝ վաստակելով 26 միավոր: Նա նաև 4 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 4 արդյունավետ փոխանցում:

Մեկնարկային խաղում Հայաստանի հավաքականը 94։59 հաշվով հաղթել էր «Թիմ ԱՄՆ»-ին:

Հայաստանի ազգային հավաքականը վերջին խաղում ուժերը կչափի Սիրիայի հավաքականի հետ: Հանդիպումը տեղի կունենա հունիսի 26-ին, ժամը՝ 17:00-ին:

Հիշեցնենք, որ SADA CUP մրցաշարին մասնակցում է չորս թիմ՝ Հայաստանի ազգային հավաքականը, Իրանի և Սիրիայի հավաքականները, ինչպես նաև «Թիմ ԱՄՆ»-ն:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 35%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    11 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: