ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուբեն Ռուբինյանն Անկարայի հետ բանակցային գործընթացում մեծ առաջընթաց չի տեսնում

Թուրքիայի հետ բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում շեշտել է, որ հարաբերությունների կարգավորման գործընթացի հաջողությունը կախված է Թուրքիայի կառուցողականությունից, փոխանցում է 1lurer.am:

«Գործընթացի մեկնարկից ի վեր Հայաստանը շատ կառուցողական է եղել: Հայաստանն ունի քաղաքական կամք և ցուցադրել է այն՝ արագ կարգավորման հասնելու: Գործընթացի հաջողությունը կախված է Թուրքիայի համապատասխան կառուցողականությունից և քաղաքական կամքից:

Ինչպես տեսնում եք, մինչև այս պահը առանձնապես մեծ առաջընթաց չկա»,- ասաց Ռուբինյանը:  

Լրագրողները հետաքրքրվեցին նաև, թե ինչու են Ռուբեն Ռուբինյանի  և Սերդար Քըլըչի հանդիպումները տեղի ունենում երրորդ երկրում:

«Այդ հարցի շուրջ ՀՀ արտգործնախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել: Մեր տրամաբանությունը հետևյալն է, որ ամենակարևորը քաղաքական կամքն է: Եթե կա կարգավորելու քաղաքական կամքը, ապա հանդիպման վայրը դառնում է զուտ տեխնիկական հարց:

Բացի դրանից՝ Թուրքիայի հնչեցրած առաջարկը՝ հանդիպումն անցկացնել Երևանում, ենթադրում է, որ մեր թուրք գործընկերները գործընթացը տեսնում են կամ ուզում եմ տեսնել որպես իրապես երկկողմ գործընթաց, բայց  այդ համատեքստում մի փոքր տարօրինակ են Թուրքիայի տարբեր պաշտոնյաների կողմից հնչող հայտարարություններն առ այն, որ իրենք գործընթացը կոորդինացնում են կամ համաձայնեցնում Ադրբեջանի հետ»,- ասաց Ռուբինյանը:

Այս հարցում մեծ առաջընթացի մասին, նրա խոսքով, հնարավոր չէ խոսել:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    26 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: