ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պապիկյանին պարտված ադրբեջանցուն որակազրկել են ՀՀ օրհներգի ժամանակ հարթակից իջնելու համար

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում երկրորդ տեղին արժանացած ադրբեջանցի մարզիկ Սաբիր Ջաֆարովին որակազրկել են, զրկել մեդալից և հեռացրել առաջնությունից: Տեղեկությունը հատնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:

Բանն այն է, որ ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության եզրափակիչում Հայկ Պապիկյանին պարտված ադրբեջանցի ըմբիշը պարգևատրման արարողության ընթացքում ՀՀ օրհներգի ժամանակ իջել է պատվո հարթակից:
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան անմիջապես բողոք է ներկայացրել Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիային, ինչի արդյունքում էլ ադրբեջանցի մարզիկը որակազրկվել է ու զրկվել մեդալից:
Տեղի է ունեցել պարգևատրման նոր արարողություն, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան:
Հիշեցնենք՝ Հայկ Պապիկյանը Հռոմում անցկացվող Եվրոպայի U20 առաջնության 79կգ քաշային կարգի եզրափակիչում 3։2 հաշվով հաղթելով ադրբեջանցի Սաբիր Ջաֆարովին ու դարձավ ոսկե մեդալակիր։

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 41%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    13 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: