ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ոստիկանությունը պետք է ունենա քաղաքական թիրախավորումից պաշտպանվելու մեխանիզմ. ՄԻՊ

Ոստիկանությունն իր գործունեությունն իրականացնելիս, մասնավորապես, հանցագործությունների քննության ընթացքում պետք է զերծ լինի քաղաքական միջամտությունից, գործի պրոֆեսիոնալ, լինի պրոֆեսիոնալ կառույց, պաշտպանի հանրությանը և դա անի էթիկայի և բարեվարքության սկզբունքներին համապատասխան՝ արդյունավետ, հարգալից կերպով և օրենքին համապատասխան: Սա ապահովելու առանցքային միջոցներից մեկը Կառավարության կազմում քաղաքական, սակայն, միևնույն ժամանակ, իր բնույթով քաղաքացիական ներկայացուցչություն ունենալն է: Այս մասին հուլիսի 12-ին հրավիրված «Ներքին գործերի նախարարության ստեղծումը, քաղաքացիական վերահսկողության կարևորությունը» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը:

ՄԻՊ-ն ընդգծել է, որ Ներքին գործերի նախարարությունը, նախարարը մի կողմից կպաշտպանի ոստիկանությանը քաղաքական ճնշումներից և կկրի քաղաքական պատասխանատվություն, իսկ մյուս կողմից կվերահսկի և քաղաքական պատասխանատվություն կկրի ոստիկանության աշխատանքի ընդհանուր որակի, թափանցիկության, հաշվետվողականության, ծառայության զարգացման, ազգային անվտանգության համար:

Ողջունելով խորհրդարանական լսումների կազմակերպումը՝ Քրիստիննե Գրիգորյանը նշել է, որ մասշտաբային նման փոփոխությունների վերաբերյալ հանրային քննարկման նման հարթակի տրամադրումը գործընթացին ներառականություն և լեգիտիմություն է հաղորդում: Նրա խոսքով՝ յուրաքանչյուր երկիր նման կառուցվածքային փոփոխություն կատարելիս պետք է հաշվի առնի կառավարման ձևը, ավանդույթներն ու մշակույթը, ինչպես նաև լուծման անհրաժեշտությունը պայմանավորող բուն կարիքը: «Ներքին անվտանգության հարցերը որևէ երկրում չեն կարող անջատ դիտարկվել արտաքին անվտանգության մարտահրավերներից: Մեր երկրում 44-օրյա պատերազմից հետո, դրան հաջորդած ու դեռևս հիմա շարունակվող անվտանգային յուրահատուկ միջավայրն ուղղակիորեն թելադրելու է սկզբունքներ Ներքին գործերի նախարարության ձևավորման համար»,- ասել է պաշտպանը:

Նրա դիտարկմամբ՝ ոստիկանությունը՝ որպես մասնագիտական ծառայություն, պետք է ունենա քաղաքական թիրախավորումից պաշտպանվելու մեխանիզմ: Քաղաքական թիրախավորումից պաշտպանության վահանը, ըստ Մարդու իրավունքների պաշտպանի,  նախարարությունն է: Նա ՆԳՆ ձևավորումը ներկայացրել է որպես մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ապահովման, ոստիկանական գործունեության արդիականացման և ծառայության արդյունավետության ապահովման կառույց: Պաշտպանը կարևորել է Միգրացիոն հոսքերի կառավարելիությունն ավելի արդյունավետ դարձնելու տեսանկյունից ՆԳՆ կազմում Միգրացիոն և քաղաքացիության ծառայության ստեղծումը, որը կմիավորի Անձնագրերի և վիզաների վարչությունը, նաև Միգրացիոն ծառայությունը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն անդրադարձել է ոստիկանության ոլորտի բարեփոխումներին, ՆԳՆ-ի առաջարկվող մոդելին, հիմնարար սկզբունքներին, կառույցի ֆունկցիոնալ-կառուցվածքային և վերահսկողության հարցերին: «ՆԳՆ-ի տանիքի ներքո կունենանք երեք խոշոր ծառայություն՝ Ոստիկանությունը, Փրկարար և Միգրացիոն ծառայությունները»,-ասել է Արփինե Սարգսյանը՝ հավելելով, որ ՆԳՆ-ի ստեղծումը բերելու է խորհրդարանական և քաղաքացիական վերահսկողության արդյունավետ գործիքակազմի ներդրմանը: Նրա խոսքով՝ ոստիկանական ոլորտի բարեփոխումների գերնպատակը ժամանակակից մարտահրավերներին դիմակայող, տեխնիկապես հագեցած, արհեստավարժ, բարեվարք, նոր ոստիկանի կերպարի ձևավորումն է, ՀՀ-ում նոր ոստիկանության ստեղծումը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 54%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    13 C°
     
    20°  10° 
    08.05.2024
    22°  10° 
    09.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: