ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ստամբուլում մեկնարկել է հացահատիկի արտահանման քառակողմ հանդիպումը

inbusiness.kz

Ստամբուլում սկսվել է ուկրաինական հացահատիկի արտահանման հարցով քառակողմ հանդիպումը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Habertürk հեռուստաալիքը։

Դրան մասնակցում են Ռուսաստանի Դաշնության, Թուրքիայի, Ուկրաինայի ռազմական պատվիրակությունները և ՄԱԿ-ի ներկայացուցիչները։ Հանդիպումը սկսվել է ժամը 14:00-ին և ընթանում է դռնփակ։ CNN Türk հեռուստաընկերության տվյալներով՝ հանդիպումն ընթանում է ռազմական օբյեկտներից մեկում։

Habertürk-ի աղբյուրները նշում են, որ բանակցություններում Թուրքիան մտադիր է հանդես գալ որպես Սև ծովում ականազերծման գործընթացի երաշխավոր՝ հուսալով, որ դրանով կհասնեն բանակցությունների հիմնական նպատակին՝ հացահատիկի արտահանման համար անվտանգ միջանցքների ձևավորում և համապատասխան համակարգող կենտրոնի ստեղծում Ստամբուլում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 88%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    14 C°
     
    23°  13° 
    04.05.2024
    21°  13° 
    05.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: