ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 395.72 դրամ +0,72 EUR - 415.43 դրամ +0,43 RUB - 6.29 դրամ +0,29 GBP - 481.71 դրամ +0,71
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

2020 թվականի աղետալի պատերազմի հետևանքով Արցախի՝ մեզ մնացած հատվածը վերածել ենք մեծ շինհարթակի. Արայիկ Հարությունյան

2020 թ. աղետալի պատերազմի հետևանքով Արցախի՝ մեզ մնացած հատվածը վերածել ենք մեծ շինհարթակի՝ տուն ու տեղ կորցրած մեր հայրենակիցների և սոցիալական այլ խմբերի բնակարանային խնդիրը լուծելու նպատակով: Կատարված աշխատանքներն ամփոփ ներկայացնում եմ ձեր ուշադրությանը: 

Այս մասին Facebook-ի իր էջում գրառում է կատարել Արցախի նախագահը Արայիկ Հարությունյանը:

Նա ներկայացրել է 44-օրյա պատերազմից հետո Արցախում իրականացվող բնակարանաշինության աշխատանքները:

2021-ից մինչև 2022 թ. հուլիսը Արցախի Հանրապետության կառավարության կողմից տրամադրվել է ավելի քան 1000 բնակարան՝ կառուցապատման, երկրորդային շուկայից ձեռքբերման և հին բնակֆոնդի վերանորոգման արդյունքում:

Դրանցից 377-ը նորակառույց բնակարաններ են՝ հիմնականում Ստեփանակերտում, որոնք կառուցվել են Արցախի և Հայաստանի պետական միջոցների և «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ:

Բնակարաններն ու բնակելի տները տրամադրվել են զոհված անձանց ընտանիքներին, տեղահանվածներին, 1-ին խմբի անժամկետ զինվորական հաշմանդամություն ունեցող քաղաքացիների, ՊԲ գործող և պահեստազորի զինծառայողների, 5 և ավելի զավակներ ունեցող ընտանիքներին, փախստականի կարգավիճակ ստացած ընտանիքներին, ծնողազուրկ անձանց ընտանիքներին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 75%
Քամի՝ 1,03 կմ/ժ
5 C°
 
   
09.12.2022
   
10.12.2022
Հարցում

Ի՞նչ եք կարծում՝ կստորագրվի արդյոք խաղաղության պայմանագիր մինչև 2022 թվականի ավարտը։