Հայաստանն ակնկալում է Ալբանիայի աջակցությունը հայկական ժառանգությունն Ադրբեջանի աղավաղելուց զերծ պահելու հարցում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ալբանիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լուելա Հայդարագային (նստավայրը՝ Աթենք):
Նշենք՝ Հայաստանի Հանրապետությունում Ալբանիայի նորանշանակ դեսպան Լուելա Հայդարագան հուլիսի 20-ին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը ողջունել է տիկին դեսպանին, շնորհավորել պաշտոնին նշանակվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք՝ ի շահ հայ-ալբանական կապերի զարգացման: Արթուր Մարտիրոսյանը համոզմունք է հայտնել, որ վերջինս իր ներդրումը կունենա Հայաստանի և Ալբանիայի միջև հարաբերությունների առավել ամրապնդման և խորացման գործում։
Դեսպան Հայդարագան ընդունելության համար շնորհակալություն է հայտնել ԿԳՄՍ նախարարի տեղակալին և ընդգծել, որ երկու երկրների միջև ընդհանրությունները բազմաթիվ են, իսկ կրթական, մշակութային ու մի քանի այլ ուղղություններով առկա է սերտ համագործակցության շատ ավելի մեծ ներուժ:
Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ պատմական, մշակութային ընդհանրություններից զատ՝ Ալբանիայի հետ համագործակցությունը յուրահատուկ է նաև նրանով, որ Ալբանիան՝ որպես անցումային երկիր, ունի էական հաջողություններ, որոնք կարող են նկատի առնվել Հայաստանի կրթության, մշակույթի, գիտության և մյուս ոլորտների զարգացման համատեքստում։
Կողմերը քննարկել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով կրթության, մշակույթի և երիտասարդության ոլորտներում համագործակցության հեռանկարները՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով քաջալերել այդ ոլորտների կառույցներին համագործակցության ծավալման առումով։ Որպես առաջին քայլ մատնանշվել է «Էրազմուս+», «Հորիզոն Եվրոպա» ծրագրերի շրջանակներում միջբուհական համագործակցության հնարավորությունը, մշակութային փոխայցելությունները, երիտասարդական կառույցների միջև համագործակցությունը։
ՀՀ-ում Ալբանիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի հետ հանդիպմանն անդրադարձ է եղել նաև մշակույթի ոլորտում հայ-ալբանական համագործակցությունը սերտացնելու անհրաժեշտությանը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը դեսպանի ուշադրությունը հրավիրել է 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդրին՝ նշելով, որ հայկական կողմն այս առումով ակնկալում է միջազգային հանրության, այդ թվում և Ալբանիայի աջակցությունը, որպեսզի Ադրբեջանը զերծ մնա հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացնելուց և աղավաղելուց:
Դեսպան Լուելա Հայդարագան արձագանքել է՝ Ալբանիայի Հանրապետության կառավարությունը քաջատեղյակ է ստեղծված իրավիճակին, և պատրաստակամություն է հայտնել մտահոգությունները փոխանցել Ալբանիայի կառավարությանը։
ԿԳՄՍ նախարարի տեղակալը դեսպան Լուելա Հայդարագային նաև հրավիրել է մասնակցելու սեպտեմբերի 5-10-ը Հայաստանում անցկացվելիք «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» փառատոնին՝ տեղեկացնելով, որ Հայաստանում նախատեսված միջոցառմանը մասնակցելու են շուրջ հինգ տասնյակ աշխարհահռչակ գիտնականներ, ինժեներներ և տիեզերագնացներ, երաժշտության և արվեստի համաշխարհային դեմքեր, այդ թվում՝ Նոբելյան մրցանակակիրներ, տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչներ:
-
22:51
Իսպանիան խոստացել է Ղարաբաղից փախստականներին օգնելու համար 1 մլն եվրո հատկացնել
-
22:48
Արցախից բռնի տեղահանվածներն արդեն կարող են նաև ավտոբուսներով տեղափոխվել Հայաստան
-
22:39
Եվրախորհրդարանը կքննարկի ԼՂ վրա հարձակման համար Ադրբեջանին դատապարտող բանաձև
-
20:24
ԱՄՆ-ն հայտնում է Հարավային Կովկասում Աղետների արձագանքման թիմ տեղակայելու մասին
-
20:21
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների թիվը հասել է 74 հազար 400-ի
-
19:41
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցը ՄԹ Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթիի հետ
-
19:38
ԼՂ-ից բռնի տեղահանվածների հրատապ կարիքների համար նրանց կհատկացնենք միանվագ 100 հազարական դրամ․ Փաշինյան
-
18:21
Հայաստանը ընտրվել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Կառավարիչների խորհրդի անդամ
-
18:05
Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը բացասաբար կանդրադառնա հայ-ռուսական հարաբերությունների վրա. ՌԴ ԱԳՆ
-
18:00
Դատախազությունն ուսումնասիրում է Սամվել Բաբայանի հայտարարությունը
-
17:40
ՄԱԿ-ն Ադրբեջանին կոչ է արել հարգել Ռուբեն Վարդանյանի իրավունքները
-
16:40
«Մայր Հայաստան» դաշինքը կոնսենսուսի բացակայության պայմաններում առաջարկում է Երևանի ավագանու նոր ընտրություններ
-
16:36
Արցախից դեպի Հայաստան բռնի տեղահանվածների թիվը 70 հազար 500 է
-
16:31
ԵԱՀԿ ԽՎ նախատեսվող արտակարգ նիստում կքննարկվեն տարածաշրջանում խաղաղության հաստատման հեռանկարները. Պիա Կաումա
-
15:47
ԼՂ-ի համար համազգային աղոթքի օրվա առիթով դուրս կբերվեն տարբեր սրբություններ և սրբազան մասունքներ
-
15:34
Պեսկովը պատասխանել է Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին հարցին
-
15:26
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են առաջիկա օրերին Եվլախում երրորդ հանդիպման մասին
-
15:17
Պուտինը չի նախատեսում այցելել Հայաստան. Կրեմլ
-
15:09
Պեսկովը Հռոմի ստատուտը վավերացնելու Հայաստանի որոշումը անվանել է «ծայրահեղ թշնամական» Ռուսաստանի նկատմամբ
-
15:00
Արմեն Աշոտյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց բողոքները
օրվա
շաբաթվա
ամսվա
-
12:59
ԵՄ ընդլայնում. գործընթաց ընդդեմ ԲՐԻԿՍ-ի՞
-
20:10
Սահմանային լարվածության աճն ու նախագահի ընտրություններն Արցախում
-
21:13
Մոսկվան Թուրքիայի հարցում «մտրակի և բլիթի» յուրօրինակ քաղաքականություն է վարում
-
18:48
Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկեն իտալացի մրցավարները
-
17:00
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. եղանակը Հայաստանում
-
16:47
Շնորհակալություն, Ֆրանսիա
-
18:17
Հնդկաստանի պատվիրակության համար տեղի է ունեցել նաև ՀՀ ռազմարդյունաբերական ոլորտի արտադրանքի ցուցադրություն
-
14:41
Եղանակը Հայաստանում․ առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
11:03
Սարգիս Ստեփանյանը՝ աշխարհի չեմպիոն
-
14:25
Հայաստանի հետ ոչ-ոքիից հետո Թուրքիայի հավաքականի մարզիչը պաշտոնանկ է արվել. ԶԼՄ
Խոնավություն՝ 42%
Քամի՝ 2,57 կմ/ժ