ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուսաստանը և Իրանը SWIFT-ի նման միջբանկային վճարային համակարգ կստեղծեն

tengrinews.kz

Իրանն ու Ռուսաստանը աշխատում են SWIFT-ի նման միջբանկային վճարային համակարգի ստեղծման ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է Իրանի՝ տնտեսական դիվանագիտության գծով փոխարտգործնախարար Մեհդի Սաֆարին։

«Բնականաբար, երկու երկրներ, որոնք ցանկանում են ապադոլարացնել իրենց գործարքները, պետք է ունենան հատուկ համակարգ, որը նման է SWIFT-ին: Իրանական և ռուսական կողմերն առաջարկել են նման համակարգի մեկական տարբերակ»,- ասել է Մեհդի Սաֆարին:
Նա հստակեցրել է, որ այժմ կողմերը գրեթե հասել են բավականին լավ համաձայնության, որի հիման վրա կարելի է կատարել արժութային գործարքներ:

Հիշեցնենք, որ ռուսական որոշ խոշոր բանկեր անջատվել են SWIFT համակարգից՝ ԵՄ պատժամիջոցների վեցերորդ փուլի շրջանակներում՝ կապված Ուկրաինայի իրավիճակի հետ։

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 49%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    6 C°
     
    20°   
    30.03.2024
    18°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: