ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուսաստանը Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը ոչ տարածաշրջանային խաղացողների ներգրավման դեմ չի առարկում

Ռուսաստանը հանդես է գալիս Հարավային Կովկասը խաղաղության և բարգավաճման գոտու վերածելու օգտին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի վարչության փոխտնօրեն Իվան Նեչաևը, հայտնում է NEWS.am։

Նա նշել է, որ տարածաշրջանային ուղղությամբ իր աշխատանքում Ռուսաստանն առաջ է տանում բացառապես կառուցողական օրակարգ և չի պատրաստվում որևէ մեկի հետ մրցակցել։ «Մենք կառուցողական նպատակներ ունենք։ Ինչ վերաբերում է Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը, ապա, ինչպես բազմիցս նշել ենք, համապատասխան ջանքերը պետք է գործադրվեն Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հայտարարությունների հիման վրա։

Մենք չենք առարկում ոչ տարածաշրջանային խաղացողների ներգրավման դեմ, եթե նրանք գործում են վերը նշված պայմանավորվածություններին համապատասխան և նպաստում են դրանց իրականացմանը: Գլխավորը կրկնօրինակում ու քողարկված խաղեր թույլ չտալն է՝ ինչ-որ մեկին թուլացնելու, գործը խափանելու նպատակով։ Ցավոք, մենք մեկ անգամ չէ, որ ստիպված ենք եղել առնչվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից նման պրակտիկայի հետ»,- ասել է Նեչաևը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 40%
    Քամի՝ 4,63 կմ/ժ
    21 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: