ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 404.56 դրամ +0,56 EUR - 396.27 դրամ +0,27 RUB - 6.59 դրամ +0,59 GBP - 452.78 դրամ +0,78
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիայի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի ԳԱ նախագահին քննադատել է Ծիծեռնակաբերդ այցելելու համար

Թուրքիայի ԱԳՆ-ն քննադատել է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդուլա Շահիդին Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելելու համար։

Անկարան հայտարարել է, որ Հայաստանն օգտագործել է Շահիդի այցը «միակողմանի պահանջների» շրջանակում։

«Ակնկալվում էր, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահի պաշտոնը զբաղեցնող պարոն Շահիդը կգործի արդար և անաչառ, ավելի զգույշ և պատասխանատու կլինի այս հարցում»,- նշված է Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։

Գերատեսչությունը շեշտել է, որ ՄԱԿ-ի լիազոր մարմինների անունից հանդես եկող անձինք պետք է կատարեն իրենց պարտականությունները ՄԱԿ-ի իրավական փաստաթղթերին և միջազգային իրավունքի նորմերին ու կանոններին, մասնավորապես՝ 1948 թվականի Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին կոնվենցիային համապատասխան։

Անկարան հերթական անգամ հայտարարել է «պատմական փաստերը խեղաթյուրելու» փորձերի» մասին, հաղորդում է Սպուտնիկ Արմենիան


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 40%
Քամի՝ 7,72 կմ/ժ
21 C°
 
27°  15° 
08.10.2022
22°  16° 
09.10.2022
Հարցում

Կկարողանա՞ն արդյոք Ռուսաստանն ու Ուկրաինան մոտ ապագայում ճանապարհ հարթել դեպի խաղաղություն: