ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 413.06 դրամ +0,06 EUR - 398.31 դրամ +0,31 RUB - 7.14 դրամ +0,14 GBP - 443.13 դրամ +0,13
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սեպտեմբերի 2-ին հրավիրում ենք համահայկական հանրահավաք․ Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց «Դիմադրություն» շարժման անելիքները

Արցախի Հանրապետության անկախության օրվա առթիվ սեպտեմբերի 2-ին «Դիմադրություն» շարժում համահայաստանյան հանրահավաք կանցկացնի Ֆրանսիայի հրապարակում։ Այս մասին այսօր՝ հուլիսի 29-ին, Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրություն» շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, հայտնում է News.am-ը։

«Նույն օրը հանրահավաքներ և միջոցառումներ տեղի կունենան նաև Արցախում։ Սա չի նշանակում, որ ընթացքում մենք անհրաժեշտության դեպքում հանրահավաքներ և շտապ հավաքներ չենք ունենալու։ Խնդրում եմ՝ որևէ մեկը սա չշահարկի։ Մենք պարբերաբար լինելու ենք կապի մեջ, ուշադիր հետևելու ենք աշխարհաքաղաքական բոլոր իրադարձություններին։ Որևէ իրադարձություն մեր աչքից չի վրիպելու, անարձագանք չի մնալու»,- ասաց Սաղաթելյանը։

«Մարզային խորհուրդները ձևավորված են, դրանց պետք է միս ու արյուն տանք ու լիարժեք աշխատացնենք։ Մեր հանձնախմբերի և կոմիտների աշխատանքը ևս պետք է դարձնենք լիարժեք։ Ապա կամփոփենք արված աշխատանքները և հանդես կգանք հաշվետվությամբ։ Օգոստոսի կեսերին կկազմակերպենք համահայկական «Դիմադրություն» ֆորում, որտեղ կհավիրենք Հայաստանի, Արցախի և սփյուռքի հայտնի գործիչների և մտավորականների»,- ընդգծեց Իշխան Սաղաթելյանը։

Իշխան Սաղաթելյանը բոլոր կարող ուժերին կոչ արեց դուրս գալ պայքարի և կենտրոնացնել ուժերը, քանի որ այլ տարբերակ չկա։

«Ովքեր ուզում են, կարող են գալ այս հարթակ։ Ուզում են՝ թող գնան այլ հարթակ, մենք կկանգնենք իրենց կողքին։ Չեն ուզում կանգնենք իրենց կողքին, կօգնենք։ Ամենակարևորը՝ լինի միասնական նպատակ՝ այս չարիքի իշխանության հեռացումը»,- հայտարարեց Սաղաթելյանը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 20%
Քամի՝ 0,51 կմ/ժ
24 C°
 
30°  17° 
28.09.2022
31°  18° 
29.09.2022
Հարցում

Կկարողանա՞ն արդյոք Ռուսաստանն ու Ուկրաինան մոտ ապագայում ճանապարհ հարթել դեպի խաղաղություն: