ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանի և Սերբիայի միջև երկկողմ հարաբերությունների օրակարգն ընդլայնվում է. առողջապահության ոլորտը կարող է դառնալ հիմնական առանցքներից

Հայաստանի և Սերբիայի միջև երկկողմ հարաբերությունների օրակարգն ընդլայնվում է. Առողջապահության ոլորտը կարող է դառնալ հիմնական առանցքներից, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Առաջիկայում Բելգրադում ՀՀ դեսպանության բացումը նոր շունչ կհաղորդի երկու երկրների համագործակցությանը:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Սերբիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչին:

Գործընկերներն առանձնացրել են համագործակցությունը զարգացնելու ուղղություններ՝
• բժիշկների փորձի փոխանակման հնարավորություն,
• բժշկական կենտրոնների միջև մշտական կապ,
• առողջության առաջնային օղակի բարեփոխումներ,
• բժշկական թիմերի փոխայցելություններ,
• արտակարգ իրավիճակներում արագ արձագանքման մեխանիզմների ստեղծում

Քննարկվել է նաև նշված ոլորտներում համագործակցության հուշագիր կնքելու հարցը:

Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 33%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    21 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: