ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Շախմատի համաշխարհային օլիմպիադա. տղամարդիկ ոչ-ոքի խաղացին, կանայք հաղթեցին

Հայաստանի տղամարդկանց հավաքականը շախմատի համաշխարհային օլիմպիադայի չորրորդ տուրում խաղաց Ավստրիայի թիմի հետ և մրցությունն ավարտեց ոչ-ոքի (2:2) արդյունքով, հաղորդում է Սպուտնիկ Արմենիան։
Միակ միավորը հայկական թիմին բերեց Հրանտ Մելքումյանը։ Գաբրիել Սարգսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանն իրենց պարտիաները ոչ- ոքի ավարտեցին, իսկ Սամվել Տեր-Սահակյանը պարտվեց մրցակցին:
Արման Փաշիկյանի սաները չորս տուրից հետո վաստակել են 7 միավոր։
Կանանց հավաքականը, որը երրորդ տուրում անսպասելի պարտվել էր էստոնացիներին, չորրորդ տուրում ջախջախեց Իռլանդիայի թիմին՝ 4: 0: Առաջատարի` Էլինա Դանիելյանի բացակայության պայմաններում հաղթեցին Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, Մարիամ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը: Նրանք չորս տուրից հետո վաստակել են 6 միավոր։
Հայաստանի տղամարդկանց հավաքականը շախմատի համաշխարհային օլիմպիադայում ներկայացնում են գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուել Պետրոսյանը, կանանց հավաքականը` Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, Մարիամ Մկրտչյանն ու Սուսաննա Գաբոյանը:
44-րդ շախմատային օլիմպիադան ընթանում է Հնդկաստանի Չեննայ քաղաքում հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը։ 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    15.10.2024
       
    16.10.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: