ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ-ը հայտարարել է ՌԴ հետ երկխոսության պատրաստակամության մասին սպառազինությունների վերահսկման շուրջ

ИА Regnum

ԱՄՆ-ը պատրաստ է վերսկսել Ռուսաստանի հետ երկխոսությունը ապագա սպառազինությունների վերահսկման համակարգի ձևավորման շուրջ։ Այս մասին ասել է ԱՄՆ նախագահի միջուկային զենքի չտարածման հարցերով հատուկ բանագնաց Ադամ Շեյնմանը, ելույթ ունենալով Միջուկային զենքի չտարածման պայմանագրի (NPT) վերանայման համաժողովում։

«Մենք պատրաստ ենք վերսկսել Ռուսաստանի հետ երկխոսությունը սպառազինության նկատմամբ ապագա ժամանակակից վերահսկողության ձևավորման ուղղությամբ, եթե Ռուսաստանը պատրաստ է բարեխղճորեն գործել»,- ասել է դիվանագետը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ ներկայիս վարչակազմը իշխանության գալուց հետո անմիջապես սկսել է համագործակցությունը Ռուսաստանի հետ՝ ՌՀՍ (ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման և սահմանափակման պայմանագրի) պայմանագրի երկարաձգման համար մինչև 2026 թվականը։

«Միացյալ Նահանգները նաև հանդես է գալիս Ռուսաստանի հետ ռազմավարական կայունության շուրջ երկխոսության վերսկսման օգտին, որն ուղղված է ռիսկերի նվազեցմանը և սպառազինությունների նկատմամբ հետագա վերահսկողության համար հիմքեր սահմանելուն», - նշել է նախագահի հատուկ ներկայացուցիչը:- Մենք ձգտում ենք պահպանել բոլոր միջմայրցամաքային միջուկային զենքերի սահմանափակումները և մշակել նոր սահմանափակումներ չտեղակայված միջուկային զենքերի և դրանց առաքման համակարգերի համար»:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    08.10.2024
       
    09.10.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: