ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 405.46 դրամ +0,46 EUR - 400.8 դրամ +0,8 RUB - 6.7 դրամ +0,7 GBP - 456.43 դրամ +0,43
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանում նախատեսում են վրացական «Փոթի» նավահանգստից դեպի «Կովկաս» լաստանավային հաղորդակցություն գործարկել (Sputnik Արմենիա)

Արդեն օգոստոսին Հայաստանում նախատեսում են վրացական «Փոթի» նավահանգստից դեպի «Կովկաս» լաստանավային հաղորդակցություն գործարկել: Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկությունը հայտնել են էկոնոմիկայի նախարարությունից։

«Լաստանավի գործարկման ժամկետների ձգձգումը մեծապես պայմանավորված է ՌԴ-ի դեմ սահմանված պատժամիջոցներով։ Առաջացած բարդությունները հաղթահարելու և Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման և ՀՀ տարածք ներմուծման նպատակով բեռների՝ լաստանավով տեղափոխման դեպքում առաջացած լրացուցիչ ծախսերի նվազեցմանն ուղղված միջոցառումը հնարավորինս արագ գործարկելու նպատակով շարունակվում են անհրաժեշտ աշխատանքները», - նշված է պատասխանում։

Նախարարությունն ընդգծում է, որ ՀՀ կառավարությունն աշխատանքներ է իրականացնում բոլոր կողմերի, այդ թվում՝ Վրաստանի կառավարության հետ, միջոցառումը հնարավորինս սեղմ ժամկետում սկսելու համար։ Գերատեսչությունից վստահեցնում են, որ խնդիրները լուծվում են, և արդեն օգոստոսինին նախատեսվում է գործարկել լաստանավը։

Էկոնոմիկայի նախարարությունում վստահ են, որ լաստանավերի գործարկումը հնարավորություն կտա ՀՀ բեռնափոխադրող ընկերություններին բեռների տեղափոխմանն առնչվող լոգիստիկ ենթակառուցվածքներն առավել հասանելի դարձնել և նվազեցնել խոչընդոտները, խթանել միջազգային շուկա հայկական արտադրության ապրանքների արտահանումը, էականորեն մեծացնել բեռնափոխադրումների ծավալները։ Լաստանավով տեղափոխման ծախսերի փոխհատուցումը նոր խթան կհանդիսանա ՀՀ տնտեսության համար, ինչպես նաև արժանի մրցակցություն կապահովի «Վերին Լարսին»։

Հայաստանի կառավարության 2022 թվականի մարտի 24-ի որոշման համաձայն` նախատեսվում է, որ լաստանավի օպերատորը՝ տեղական c&M International լոգիստիկ ընկերությունը, «Փոթի» նավահանգստից դեպի «Կովկաս» ու հակառակ ուղղությամբ շաբաթական երկու անգամ ռեյսեր կիրականացնի:

«Անհրաժեշտ է հաշվի առնել, որ լաստանավային հաղորդակցությունը կարող է ակտիվացնել նաև երկաթգծային փոխադրումները, ավելացնել արտահանման ծավալները և նպաստել սպասարկման տեմպերի արագությանը (հաշվի առնելով, որ այժմ բեռների տեղափոխման միջին ժամկետը ՀՀ-ից ՌԴ «Վերին Լարսով» կազմում է 7 օր, իսկ լաստանավային հաղորդակցության դեպքում նախատեսվում է, 3 օր)», - նշված է պատասխանում։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 40%
Քամի՝ 2,57 կմ/ժ
21 C°
 
27°  15° 
08.10.2022
21°  16° 
09.10.2022
Հարցում

Կկարողանա՞ն արդյոք Ռուսաստանն ու Ուկրաինան մոտ ապագայում ճանապարհ հարթել դեպի խաղաղություն: