Ադրբեջանցի ընդդիմադիր լրագրողների վրա հարձակումները չեն թուլանա նաև 2022 թվականին. Greek City Times

Հունական « Greek City Times» պարբերականը ծավալուն հոդված է հրապարակել Ադրբեջանում անկախ լրագրողների հանդեպ բռնաճնշումների առնչությամբ:
Ինչպես տեղեկացնում է Արմենպրես-ը, հոդվածագիրը նախ անդրադարձել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հայտարարությանը, որով վերջինս IGB-ը ( Interconnector Greece-Bulgaria- Հունաստան-Բուլղարիա գազամուղ- խմբ) բնութագրել էր որպես «արժեքների խողովակաշար», որը կապում է Հունաստանի բնական գազի փոխադրման ազգային համակարգը Բուլղարիայի ցանցի հետ եւ կարող է տարեկան միլիարդավոր խորանարդ մետր գազ տեղափոխել Ադրբեջանից: Խոսելով Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ շարունակվող էթնիկ զտումների քաղաքականության մասին՝ հոդվածագիրը հարցադրում է արել, թե որքանով են տեղին Հունաստանի ղեկավարության նման հայտարարությունները:
«Եթե որպես օրինակ նայենք նաև մեդիա ոլորտին, ապա այն արժեքները, որոնց մասին խոսում է Միցոտակիսը, բավարար չեն։ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության հաշվետվության մեջ ասվում է. «Նախագահ Իլհամ Ալիևը վերացրել է բազմակարծության ցանկացած երևույթ, և 2014 թվականից ի վեր նա անխղճորեն փորձում է լռեցնել մնացած բոլոր քննադատներին»: Ոչ մի անկախ հեռուստատեսություն կամ ռադիո չի հեռարձակվում երկրի ներսում, եւ քննադատական դիրքորոշմամբ բոլոր տպագիր թերթերը փակվեցին: Պետական գրաքննության թիրախում գտնվող անկախ լրատվական կայքերի մեծ մասը, ինչպիսին է Azadliq amd Meydan TV-ն, գործում են արտասահմանում»,- ասված է հոդվածում:
« Greek City Times»-ի հոդվածագիրը դրանով է նաեւ բացատրում, որ վերջին 20 տարվա ընթացքում ոչ մի պաշտոնյա կամ ոստիկանության աշխատակից չի պատժվել լրագրողին ծեծելու կամ վիրավորելու համար, և որ «Բաքվի ռեժիմը փորձում է արտաքսման մեջ գտնվող անկախ լրագրողներին լռեցնել՝ ճնշում գործադրելով երկրում մնացած նրանց ընկերների ու հարազատների վրա:
«Սակայն առավել մտահոգիչ է այն, որ Ալիևի վարչակարգը լրագրողների վրա իր հարձակումներն արտահանում է Ադրբեջանի սահմաններից դուրս»- նկատում է հոդվածագիրը:
«Greek City Times»-ի լրագրողը ներկայացրել է 2022 թվականին տեղի ունեցած հարձակումները լրագրողների վրա և նրանց սպանությունները Ադրբեջանի սահմաններից դուրս.
Մայիսի 31 -ին ադրբեջանցի բլոգեր Թուրալ Սադօղլին, ով ապրում է Գերմանիայում, սակայն ներկայումս գտնվում է Մեծ Բրիտանիայում, հայտարարել է, որ Ադրբեջանի իշխանությունները իր դեմ դավադրություն են նախապատրաստում:
«Ես ձեզ վստահեցնում եմ, որ իմ կյանքը լուրջ վտանգի տակ է։ Այս անգամ նրանք ինչ-որ բան են ծրագրում իմ դեմ։ Համապատասխան հանձնարարական է տվել նախագահի աշխատակազմը: Այդ իսկ պատճառով ծնողներս վաղը բողոքի ակցիա կանցկացնեն Բաքվում՝ նախագահականի դիմաց։ Ես խնդրում եմ քաղաքական կուսակցություններին, իրավապաշտպաններին, ակտիվիստներին, լրագրողներին աջակցել նրանց», – գրել է Սադօղլին «Ֆեյսբուք»-ի իր էջում։
Ավելի ուշ Գերմանիայում բնակվող ադրբեջանցի լրագրող, նախկին քաղբանտարկյալ Աֆղան Մուխթարլին իր սոցիալական ցանցերում հաստատել է բլոգերի կյանքին սպառնացող վտանգը:
«Գերմանիայում բնակվող ադրբեջանցի ներգաղթյալ և բլոգեր, «Azad soz» (Խոսքի ազատություն) կազմակերպության ղեկավար Թուրալ Սադօղլին գրել է իր կյանքին սպառնացող լուրջ վտանգի մասին։ Ալիևի ռեժիմը բազմիցս ձերբակալել, առեւանգել եւ շանտաժի է ենթարկել արտասահմանում բնակվող իր հակառակորդներին։ Իլհամ Ալիևը բազմիցս ահաբեկչական խմբավորումներ է օգտագործել նրանց դեմ, ում նա չէր կարողացել ձերբակալել։ Անցած տարի Բայրամ Մամեդովը սպանվել էր Ստամբուլում, Վուգար Ռզան՝ Բելգիայում, Հուսեյն Բակիխանովը՝ Թբիլիսիում: Փորձեր են արվել սպանել Մագոմեդ Միրզալիին, Օրհան Աղաևին, Օրդուխան Բաբիրովին, Գաբիլ Մամեդովին։ Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել է մի քանի մարդու՝ Մագոմեդ Միրզալիի սպանության փորձի համար։ Թուրալ Սադօղլիի նկատմամբ սպանության սպառնալիքը, նրա բնակության հասցեն փնտրելը բավական լուրջ խնդիր է։ Եվրոպական իրավապահ մարմինները պետք է ապահովեն Թուրալի անվտանգությունը», - ասել է Մուխթարլին։
Հոդվածագիրը մեջբերում է նաև «Infoteka24»-ի հրապարակումը Եվրոպայում ևս մեկ ադրբեջանցի ընդդիմադիր բլոգերի վրա հարձակման մասին։ Այս անգամ հարձակման զոհ է դարձել բլոգեր Մանաֆ Ջալիլզադեն, ով հայտնի է Իլհամ Ալիևի և Մեհրիբան Ալիևայի հասցեին քննադատություններով:
Մանաֆ Ջալիլզադեի հարձակման ենթարկվելու փաստին անդրադարձել է նաև Ֆրանսիայում բնակվող ադրբեջանցի ընդդիմադիր բլոգեր Միրզալի Մուհամադը։
«Շվեյցարիայում բնակվող բլոգեր Մանաֆ Ջալիլզադեին 2022 թվականի ապրիլի 29-ին իր տան դիմաց երեք ադրբեջանցիներ դաժան ծեծի են ենթարկել: Նրա վիճակը շատ ծանր է», - գրել էր նա «Թվիթեր»-ի իր էջում։
«Greek City Times»-ի լրագրողի խոսքով՝ սրանք ընդամենը 2022 թվականի մի քանի օրինակներ են, սակայն նման դեպքեր կարելի է վեր հանել Ադրբեջանի հետխորհրդային շրջանի յուրաքանչյուր տարում։
այլ նյութեր այս թեմայով
- Ադրբեջանում Իրանի դեսպանը կանչվել է Թեհրան խորհրդակցությունների Մուսավին Իրանի արտաքին գործերի նախարարին է ներկայացրել Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ իր երկօրյա բանակցությունների...
- ԱՄՆ-ը կշարունակի համագործակցել Հայաստանի և Ադրբեջանի հետ վերջնական կարգավորման հասնելու համար. Պետդեպ Մենք կշարունակենք անել այն, ինչը, մեր գնահատմամբ, լավագույն հեռանկարներն ունի՝ առաջ տանելու անվտանգ, կայուն, ժողովրդավարական,...
- Ռուսաստանը պայմանավորվել է Ադրբեջանի հետ գազի մատակարարումների ավելացման հարցում Հետագայում, երբ նրանք ավելացնեն գազարդյունահանումը, մենք կկարողանանք քննարկել նաև սվոփները:
- Ադրբեջանական քարոզչամեքենան տարածում է կեղծ, ինչպես նաև 44-օրյա պատերազմի օրերին արված տեսանյութեր. ՀՀ ՊՆ Սոցիալական տարբեր հարթակներում մեծ ծավալով տարածվում են ադրբեջանական քարոզչամեքենայի պատրաստած, այդ թվում նաև...
- Ռուսաստանը Ադրբեջանի երեք խոշորագույն տնտեսական գործընկերներից մեկն է. ՌԴ ԱԳՆ Ռուսական ներդրումներն Ադրբեջանում հասնում են 4,5 միլիարդ դոլարի, ադրբեջանական ներդրումները Ռուսաստանում՝ 1,5 միլիարդ...
-
15:01
Այսօր մենք Լեռնային Ղարաբաղում ականատես ենք ծանր հումանիտար ճգնաժամի. Արմեն Գևորգյան
-
14:38
Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումը հետաքննվում է առաջնահերթության բարձր աստիճանով. ԻԻՀ ԱԳՆ
-
13:43
Իմ մեջ ավելի ու ավելի է ամրապնդվում այն վստահությունը, որ միասին մենք շատ բանի կարող ենք հասնել. Ռուբեն Վարդանյան
-
12:01
Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Նոր Զելանդիայի վարչապետին
-
11:55
ԱԱԾ-ն կոչ է անում խուսափել ոչ պաշտոնական կայքերում հրապարակվող կասկածելի ծրագրերում ներդրում կատարելու առաջարկներից
-
11:36
ԵՄ-ն ամենաբարձր մակարդակում ջանքեր է գործադրում՝ նպաստելու ՀՀ և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը. Մորա
-
11:03
Իրանում Ադրբեջանի դեսպանատունը հարձակման է ենթարկվել, կա զոհ ու վիրավոր
-
10:51
ԵԽԽՎ-ն զեկույց է հրապարակել՝ Ադրբեջանին կոչ անելով բացել Լաչինի միջանցքը, ազատ արձակել հայ գերիներին
-
10:44
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակումն ու արցախցիների համար հումանիտար ճգնաժամի ստեղծումը ցեղասպանական ակտ է. Կիպրոսի ներկայացուցիչ
-
10:38
Արցախի ժողովրդին նվիրաբերված հումանիտար բեռը շարունակում է մնալ Գորիս քաղաքում. Տեղեկատվական շտաբ
-
10:30
Տեղի է ունեցել Քրիստինա Քվինի երդմնակալությունը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում
-
10:09
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին
-
09:57
Միայն մեկ ճանապարհ կա ստուգելու` Ադրբեջանը ճիշտ է ասում, թե ոչ. Ռուբեն Ռուբինյան
-
09:40
ԱՄՆ կոնգրեսականները բանաձևով կոչ են անում Բայդենին դադարեցնել ռազմական աջակցությունն Ադրբեջանին
-
09:10
ԱՄՆ-ը ողջունում է Երևանի և Բաքվի միջև վստահության ամրապնդման ԵՄ-ի ջանքերը
-
09:00
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
-
21:03
Տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ
-
20:05
Արարատ Միրզոյանն ընդունել է ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալին
-
19:26
Արցախի կանայք այսօր բաց նամակով դիմել են Եվրահանձնաժողովի նախագահին. Ռուբեն Վարդանյան
-
18:59
Տեղի է ունեցել հարկային պոտենցիալի գնահատմանը վերաբերող խորհրդակցություն
օրվա
շաբաթվա
ամսվա
-
19:09
SOS - ԱՐՑԱԽ․ Հրատապ գործողությունների ծրագիր
-
19:13
Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց մարտական դիրքեր
-
19:57
Տարին բարդ էր, գալիքը, ըստ ամենայնի, լինելու է էլ ավելի բարդ. Ռոբերտ Քոչարյան
-
00:08
Հուսառատությամբ համախմբվենք ազգային ու պետական շահերի շուրջ. Գարեգին Բ-ի ուղերձը
-
15:06
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար ստեղծված են բոլոր պայմանները. Ալիև
-
18:05
Իրանը լայնածավալ զորավարժություններ է անցկացնում երկրի հարավում
-
17:48
Նոր տարում և հաջորդ տարիներին ևս միակ մաղթանքս ու հորդորս մեր ժողովրդին պայքարն է․ Սերժ Սարգսյան
-
20:09
Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Բենեդիկտոս XVI-ի մահվան կապակցությամբ
-
14:30
Պեսկովը կասկածի տակ է դրել Անկարայի կողմից Կիևին կասետային զինամթերքի մատակարարման մասին լուրերի հավաստիությունը
-
16:19
Եղանակը Հայաստանում․ առաջիկա 5 օրվա կանխատեսում
Խոնավություն՝ 28%
Քամի՝ 0,51 կմ/ժ