ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 404.56 դրամ +0,56 EUR - 396.27 դրամ +0,27 RUB - 6.59 դրամ +0,59 GBP - 452.78 դրամ +0,78
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Սուրմալուի» պայթյունի գործով մեղադրյալներ չկան. Դատախազություն

Սուրմալուի պայթյունի գործով մեղադրյալներ չկան։ Եթե լինեին, երեկ երեկոյան ՀՀ դատախազությունն իր հաղորդագրությամբ դրա մասին կհայտներ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

«Սուրմալուի պայթյունի գործով մեղադրյալներ չկան։ Եթե լինեին, երեկ երեկոյան ՀՀ դատախազությունն իր հաղորդագրությամբ դրա մասին կհայտներ։

Հրապարակ թերթից երեկ ինձ հարցրել են 2021թ. Սուրմալու առեւտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի գործի մասին, և ես հայտնել եմ, որ այդ գործով կա մեղադրյալ։ Այսինքն խոսքը վերաբերում է 2021թ. դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրյալի առկայությանը։

Խնդրում եմ այս ապատեղեկատվությունը տարածող  լրատվամիջոցներին հեռացնել այն։ Սա այն դեպքը չէ, որ սխալ տեղեկատվություն հրապարակելը լինի հանդուրժելի։

ՀԳ. Այսպիսի թյուրիմացությունների ծուղակում չհայտնվելու համար եմ միշտ հորդորում լրատվամիջոցներին' անգամ մամուլի տեսություն անելիս տեղեկությունը հրապարակելուց առաջ նախ պաշտոնապես ճշտել այն»,- նշել է Աբրահամյանը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 38%
Քամի՝ 5,66 կմ/ժ
22 C°
 
27°  15° 
08.10.2022
22°  16° 
09.10.2022
Հարցում

Կկարողանա՞ն արդյոք Ռուսաստանն ու Ուկրաինան մոտ ապագայում ճանապարհ հարթել դեպի խաղաղություն: