ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 395.35 դրամ +0,35 EUR - 411.92 դրամ +0,92 RUB - 6.46 դրամ +0,46 GBP - 480.03 դրամ +0,03
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Շվեդիան և Ֆինլանդիան չեն կատարել Թուրքիայի պահանջներն արտահանձնման հարցում

МК Турция

Շվեդիան եւ Ֆինլանդիան մինչեւ այժմ չեն բավարարել արտահանձնման հարցում Թուրքիայի պահանջները Անկարայի սպասումներին համապատասխան. ՆԱՏՕ-ին այդ երկրների անդամակցության գործընթացը կարգելակվի պարտավորությունները չկատարելու դեպքում:

Մայիսի 18-ին Ֆինլանդիան և Շվեդիան Ուկրաինայում ռուսական հատուկ ռազմական գործողության ֆոնին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին դաշինքին միանալու հայտ են ներկայացրել։ Սկզբում Թուրքիան արգելափակեց այս դիմումների քննարկման գործընթացի մեկնարկը, բայց հետո՝ հունիսի 29-ին, Թուրքիան, Շվեդիան և Ֆինլանդիան ստորագրեցին անվտանգության հուշագիր, որը հաշվի է առնում Անկարայի բոլոր մտահոգությունները։ Թուրքիան, իր հերթին, հետ է կանչել իր առարկությունները եվրոպական այս երկու երկրների՝ ՆԱՏՕ մտնելու վերաբերյալ։

«Թուրքիայի դրական որոշումը չի նշանակում, որ Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացն ավարտված է: Դա գործընթացը նախաձեռնելու կամք է: Եթե համաձայնագրում Թուրքիային տրված խոստումները կատարվեն, Թուրքիան կկատարի իր խոսքը: ... Եթե կատարեք այն, ինչ խոստացել եք, մենք «այո» կասենք անդամակցությանը: Հակառակ դեպքում գործընթացը կկանգնեցվի: Առայժմ Շվեդիայի եւ Ֆինլանդիայի կառավարությունները չեն բավարարել արտահանձնման հարցում Թուրքիայի պահանջները Թուրքիայի սպասումներին համապատասխա: Նրանց կողմից արտահանձնված անձը կապ չունի ահաբեկչական հանցագործությունների հետ»,- նախարարի խոսքը մեջբերում Է Milliyet թերթը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 76%
Քամի՝ 0,51 կմ/ժ
6 C°
 
   
03.12.2022
   
04.12.2022
Հարցում

Ի՞նչ եք կարծում՝ կստորագրվի արդյոք խաղաղության պայմանագիր մինչև 2022 թվականի ավարտը։