ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը Արգենտինայում ներկայացրել է ԼՂ հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը

Օգոստոսի 16-ին Արգենտինայի արտաքին հարաբերությունների, միջազգային առևտրի և պաշտամունքի նախարարությունում (ԱՀՄԱՊՆ) կայացավ Հայաստանի Հանրապետության և Արգենտինյան Հանրապետության արտաքին գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների հերթական փուլը։

Խորհրդակցություններն անցկացրեցին Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը և Արգենտինայի ԱՀՄԱՊ նախարարի տեղակալ Պաբլո Տետամանտին։

Զրուցակիցները քննարկեցին երկկողմ ավանդական բարեկամական հարաբերությունների դրական ընթացքը: Կարևորվեց հայ-արգենտինյան պարբերական քաղաքական երկխոսությունը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, առևտրատնտեսական և միջխորհրդարանական կապերի զարգացումը: Շեշտվեց երկկողմ հարաբերություններում առևտրատնտեսական կապերի աշխուժացման կարևորությունը։

Կողմերն անդրադարձան միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությանը:
Անդրադարձ կատարվեց տարածաշրջանային ու միջազգային օրակարգի հրատապ խնդիրներին։
Պարույր Հովհաննիսյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը, վերջինիս խաղաղ կարգավորման գործընթացի կարևորությունը Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման նպատակով:
Նույն օրը ԱԳ նախարարի տեղակալին ընդունեց Արգենտինյան Հանրապետության արտաքին հարաբերությունների, միջազգային առևտրի և պաշտամունքի նախարար Սանտյագո Կաֆիերոն։ Հանդիպման ընթացքում ամփոփվեցին քաղաքական խորհրդակցությունների արդյունքներն ու ձեռքբերված պայմանավորվածությունները, քննարկվեցին հայ-արգենտինյան բարեկամական հարաբերությունների սերտացման հարցեր։
Արգենտինա այցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությանն ընդունեցին մշակույթի նախարար Տրիստան Բաուերը, պաշտպանության նախարար Խորխե Տայանան, Սենատի արտաքին հարաբերությունների և պաշտամունքի հանձնաժողովի անդամներն ու Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների և պաշտամունքի հանձնաժողովի նախագահ Էդուարդո Վալդեսը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 17%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    21 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  16° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: