ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիայի 424 մտավորականներ կոչ են արել կառավարությանը բացահայտել Կարո Փայլանի դեմ մահափորձի ծրագիրը

Թուրքիայի 424 մտավորականներ ստորագրել են հայտարարության տակ, որով կոչ է արվում բացահայտել Կարո Փայլանի դեմ 2016 թվականին ծրագրված և չիրագործված մահափորձի ծրագիրը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականը:

Ըստ աղբյուրի՝ 424 գրողներ, լրագրողներ, քաղաքական գործիչներ և արվեստագետներ, հանդես են եկել համատեղ հայտարարությամբ և կոչ արել կառավարությանը, քաղաքական կառույցներին և ողջ Թուրքիային քայլեր ձեռնարկել խորքային պետության և մաֆիոզ ուժերի դեմ ու բացահայտել Կարո Փայլանի դեմ 2016-ին նախապատրաստված և կիսատ մնացած մահափորձի ծրագիրը։

«Այն, ինչ ամրապնդում է այս մութ ուժերի անխոհեմությունը, նրանց վստահությունն է, որ նրանք չեն ենթարկվելու քրեական պատժամիջոցների, նույնիսկ եթե կարող են սպառնալ բոլորին: Այս վստահությունն ուժ է ստանում ներկայիս քաղաքական մթնոլորտից: Այս մթնոլորտը պետք է անհապաղ փոխվի»,- ասվում է հայտարարության մեջ։

Օրեր առաջ Կարո Փայլանի փաստաբանը գրառում էր արել, որ Կարո Փայլանին սպանելու համար 2016-ին որոշ շրջանակներ զենք են մտցրել Թուրքիայի խորհրդարան, սակայն մեկ այլ խմբավորում խափանել է այդ ծրագիրը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: