ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բարձր ենք գնահատում Ձեր հայանպաստ և կարևոր գործունեությունը. Ալեն Սիմոնյանն ընդունել է Կարո Փայլանին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 31-ին ընդունել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի հայազգի պատգամավոր Կարո Փայլանին:

ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը մեծ ուշադրությամբ է հետևում նրա հայանպաստ և կարևոր գործունեությանը: «Անչափ կարևոր է, որ Ձեր ուշադրության կենտրոնում եք պահում Թուրքիայում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը»,-նշել է Ալեն Սիմոնյանը:

Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքները: Զրույց է ընթացել Հայաստան-Թուրքիա սահմանների բացման շուրջ: Կարո Փայլանի խոսքով՝ սահմանների բացմանն առնչվող քննարկումների վերաբերյալ Թուրքիայում ապրողների լայն շրջանակում տեղեկատվության պակաս կա: Նա ՀՀ ԱԺ նախագահին ներկայացրել է նաև իր տպավորությունները և դիտարկումները հայ-թուրքական գործընթացի առնչությամբ:


Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 34%
Քամի՝ 1,54 կմ/ժ
16 C°
 
19°  11° 
25.03.2023
21°  11° 
26.03.2023
Հարցում

Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: