ԵՐԵՎԱՆ 28 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ֆրանսիան շնորհավորել է Ֆիլիպ Ռիքերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ նշանակվելու կապակցությամբ

ԵԱՀԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցչությունը շնորհավորել է Ֆիլիպ Ռիքերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ նշանակվելու առիթով, գրում է Արմենպրես-ը:

«Շնորհավորում ենք Ֆիլիպ Ռիքերին Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ նշանակվելու կապակցությամբ»,- ասված է ԵԱՀԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցչության «Թվիթեր»-ի միկրոբլոգում արված հրապարակման մեջ:

Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենը դեսպան Ֆիլիպ Ռիքերին նշանակել է որպես Կովկասի հարցերով բանակցություններում գլխավոր խորհրդական։ Այս պաշտոնում Ռիքերը կատարելու է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահի գործառույթներն ու հանդես գալու որպես Ժնևի միջազգային բանակցություններում ԱՄՆ պատվիրակության գլխավոր բանակցող։


Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 14%
Քամի՝ 3,09 կմ/ժ
28 C°
 
30°  19° 
03.06.2023
31°  18° 
04.06.2023
Հարցում

Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: