ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիայի հետ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացի շուրջ բանակցությունները դժվարացել են. Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդե

Շվեդիայի բանակցությունները Թուրքիայի հետ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացի շուրջ դժվարացել են այն բանից հետո, երբ Ձախ կուսակցության պատգամավորները բարձրացրել են Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) դրոշը, հայտարարել է ԱԳ նախարար Անն Լինդեն, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Թուրքիայի հետ ՆԱՏՕ-ի բանակցություններն էլ ավելի են դժվարացել այն բանից հետո, երբ Ձախ կուսակցության պատգամավորները բարձրացրել են ՔԱԿ-ի դրոշը ։ Թուրքական լրատվամիջոցները մշտապես լուսաբանում են դա և նման իրադարձությունները ։ Ըստ Շվեդիայի օրենքների՝ մենք ասում ենք, որ դա խոսքի ազատություն է: Բայց մենք կարծում ենք, որ դա շատ անհարմար իրավիճակ է կառավարության համար», - ասել է Լինդեն Aftonbladet թերթին տված հարցազրույցում, նրա խոսքը մեջբերում է թուրքական Sabah թերթը։

Խոսելով օգոստոսի 26-ին կայացած պատվիրակությունների վերջին հանդիպման մասին՝ Շվեդիայի ԱԳՆ ղեկավարն ասել է, որ «հանդիպումը պետք է կայանար Շվեդիայում, սակայն մի շարք գործնական պատճառներից ելնելով այն տեղափոխվեց Ֆինլանդիա»։

ՆԱՏՕ-ին անդամակցության հարցով Թուրքիայի, Շվեդիայի եւ Ֆինլանդիայի պատվիրակությունների հանդիպումը կայացել է օգոստոսի 26-ին Ֆինլանդիայի մայրաքաղաք Վանտաայի արվարձանում, քննարկումները փորձագիտական մակարդակով կշարունակվեն աշնանը, Ավելի վաղ հայտնել Է Ֆինլանդիայի կառավարությունը: 2022 թվականի հունիսին Մադրիդում ստորագրված եռակողմ հուշագրում Թուրքիան, Ֆինլանդիան եւ Շվեդիան պայմանավորվել են մշտական համատեղ մեխանիզմ ստեղծել հուշագրի կատարման վերահսկման եւ ընդհանուր անվտանգության ոլորտում համագործակցության ընդլայնման համար:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: