ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ժոզեպ Բորելը մեկնաբանել է Փաշինյան-Ալիև-Միշել բրյուսելյան հանդիպումը

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Twitter-ի իր էջում անդրադարձել է նախօրեին Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավաների, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ, հանդիպմանը, փոխանցում է Tert.am-ը:

«Ողջունում եմ ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի չորրորդ հանդիպումը։ Կարևոր է շարունակել աշխատանքը խաղաղության պայմանագրի առաջխաղացման ուղղությամբ, ջանքեր գործադրել հումանիտար և կապի ոլորտներում։ ԵՄ-ն շարունակում է միանգամայն աջակցել խաղաղ, ապահով և բարգավաճ Հարավային Կովկասին»,- գրել է Բորելը։

Օգոստոսի 31-ին Բրյուսելում, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ, տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:

Քննարկվել են գերիների ազատ արձակմանը և անհետ կորածների ճակատագրի պարզաբանմանը, սահմանազատմանը և սահմանային անվտանգությանը, տարածաշրջանային ապաշրջափակմանը, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին վերաբերող հարցեր:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ԱԳ նախարարների մակարդակով շարունակել առարկայական բանակցությունները խաղաղության պայմանագրի նախագծի մշակման շուրջ: ԱԳ նախարարների հանդիպումը տեղի կունենա մեկ ամսվա ընթացքում:

Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի հաջորդ հանդիպումը տեղի կունենա Բրյուսելում՝ նոյեմբերին:

Առաջնորդների ֆորմատով հաջորդ հանդիպումը տեղի կունենա նոյեմբերին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    25.11.2024
       
    26.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: