ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Բլիցկրիգի մարտավարությունը չաշխատեց»․ Պուտինը խոսել է պատժամիջոցների և ՌԴ խնդիրների մասին

© РИА Новости / Павел Быркин

Ռուսաստանը հաղթահարում է Արևմուտքի ճնշումը. բլիցկրիգի մարտավարությունը չաշխատեց։ Նման կարծիք է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տնտեսական հարցերով խորհրդակցության ժամանակ, հաղորդում է Սպուտնիկ Արմենիան: 

«Տնտեսական բլիցկրիգի մարտավարությունը, որի վրա նրանք (Արևմուտքի երկրները,-խմբ.) հույս էին դրել, չաշխատեց, դա արդեն ակնհայտ է բոլորի, այդ թվում՝ իրենց համար։ Մեր կողմից օպերատիվ իրականացվել են գործուն պաշտպանական միջոցներ, գործարկվել են առանցքային ճյուղերի, համակարգաստեղծ ձեռնարկությունների, ինչպես նաև փոքր ու միջին բիզնեսի աջակցման մեխանիզմներ»,-ասել է Ռուսաստանի նախագահը։

Նրա խոսքով՝ մշակված մեխանիզմներն ուղղված են զբաղվածության և աշխատատեղերի պահպանմանը, քաղաքացիներին` նախևառաջ երեխաներ ունեցող ընտանիքներին ու թոշակառուներին հասցեական օգնություն ցուցաբերելուն:

Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ ռուսական բյուջեի վիճակն ավելի լավ է, քան քսանյակի ու ԲՐԻԿՍ-ի շատ երկրներում:

«Մասշտաբային հակաճգնաժամային միջոցառումների օպերատիվ ընդունումը, ձեռք բերված կայունությունը, արտաքին մարտահրավերների առջև ռուսական տնտեսության ամրությունը հիմնականում նախորդ տարիներին մեր պատասխանատու մակրոտնտեսական քաղաքականության արդյունքն է, ուստի և ռուսական բյուջեի վիճակն այժմ նույնպես զգալիորեն ավելի լավ է, քան «մեծ քսանյակի» երկրների տնտեսություններում ու ԲՐԻԿՍ-ի երկրներում մեր բարեկամների մոտ», - ասել է Պուտինը:

Պուտինը նշել է նաև, որ Ռուսաստանի թշնամիներիգործողություններն անկանխատեսելի են, իմպուլսիվ և ոչ պրոֆեսիոնալ: Նրա խոսքով՝ Ռուսաստանը պետք է աշխատի «իր տրամաբանության մեջ, պահի նախաձեռնությունը» և հետևողականորեն լուծի տնտեսության ու սոցիալական ոլորտի զարգացման իր խնդիրները:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    16 C°
     
    22°  14° 
    03.05.2024
    21°  12° 
    04.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: