ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ-ՌԴ հարաբերություններում կողմնորոշվում եմ իմ ռուս գործընկերոջ հայտարարություններով. Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը  Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների համատեքստում կողմնորոշվում է ռուսաստանցի իր գործընկերոջ՝ Վլադիմիր Պուտինի հայտարարություններով, ով վերջերս հայտարարել էր, որ Հայաստանի հետ հարաբերություններում խնդիրներ չկան:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցությունից Ագնեսա Խամոյանի դիտարկմանը, որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ոչ բարեկամական էր որակել պաշտոնական Երևանի դիրքորոշումը՝ մասնավորապես Հռոմի ստատուտի հետ կապված:

«Ես Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների համատեքստում կողմնորոշվում եմ ռուսաստանցի իմ գործընկերոջ հայտարարություններով, և ճիշտն ասած պարտավոր չեմ ու շատ ուշադիր չեմ էլ հետևում: Ես ուշադիր հետևում եմ ՌԴ նախագահի հայտարարություններին, ով ասաց, որ Հայաստանի հետ, ինձ հետ հարաբերություններում խնդիրներ չկան»,-ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով վերջին շրջանում ՌԴ նախագահի հետ հեռախոսազրույց չունենալու մասին պատգամավորի դիտարկմանը՝ վարչապետն ասաց, որ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման օրվանից ինքը 7-8 հեռախոսային խոսակցություն է ունեցել Ռուսաստանի նախագահի հետ, մյուս գործընկերների հետ կամ ոչ մի խոսակցություն չի ունեցել, կամ շատ ավելի պակաս խոսակցություն է ունեցել:  «Չեմ կարծում, թե խնդիր կա այստեղ: Հեռախոսային զանգի նպատակն է կիսել տեղեկություն, քննարկել իրավիճակ, որից մյուս գործընկերները տեղեկություն չունեն»,-ասաց վարչապետը:

Նա վստահեցրեց, որ բոլոր տեղեկությունների, կանխատեսումների, զարգացումների մասին ինքը նաև բանավոր քննարկումների ընթացքում է խոսել, նաև գրավոր կերպով է փոխանցել, այս ընթացքում նաև հանդիպել են: «Էլ չեմ ասում, որ ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախումբ կա: Եվ Ռուսաստանի Դաշնությունը տեղի ունեցող իրադարձությունների մասին ունի պատշաճ տեղեկատվության աղբյուր»,-ասաց Փաշինյանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    22.11.2024
       
    23.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: