Ակնհայտ է՝ թշնամին չի փոխվել, չեն փոխվել նաև նրա նկրտումներն ու մտադրությունները. Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոս

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ուղերձ է հղել։
«Սիրելի ժողովուրդ հայոց,
Վերստին խռովված են մեր հոգիները։ Ցավով և անհանգստությամբ ենք հետևում Հայաստանի սահմանի երկայնքով Ադրբեջանի կողմից գիշերը սանձազերծված սադրիչ մարտական գործողություններին, որոնց հետևանքով գնդակոծվել են խաղաղ բնակավայրեր, կան զոհեր և վիրավորներ։ Դատապարտելի են խաղաղության օրակարգով բանակցային գործընթացների ժամանակահատվածում ձեռնարկված այս դավադիր քայլերը։ Ակնհայտ է՝ թշնամին չի փոխվել, չեն փոխվել նաև նրա նկրտումներն ու մտադրությունները։ 2020 թվականի պատերազմը, վայրագ գործողությունները Արցախի մեր ժողովրդի և ոտնձգությունները Հայաստանի սահմանների նկատմամբ, որ համարժեք միջազգային գնահատականի այդպես էլ չարժանացան, համարձակություն ներշնչեցին թշնամուն շարունակական ռազմական գործողություններով փորձելու հասնել ցանկալի զիջումների։ Իրական, արժանապատիվ խաղաղությունը չի կարող հաստատվել սպառնալիքներով ու պարտադրանքներով, չի կարող բարեբեր լինել և հարատևություն ունենալ։
Սիրելի զավակներ մեր ի Հայաստան, Արցախ և ի սփյուռս, վստահ ենք, մեր ժողովրդի ոգին ամուր է, հայրենիքի սահմանները պահող զինվորները՝ անվեհեր։ Թիկունքում հայրենի սրբազան հողն է, մեր ընտանիքները, հայրենի դրոշը ծածանող մեր նահատակ հերոսների շիրիմները և առ Աստված ձայնող տաճարները։ Առկա իրադրության մեջ թույլ չպետք է տանք, որ անմիաբանությունն ու ներհասարակական բևեռացումները մեզ առաջնորդեն նոր պարտությունների, պարտադրված խաղաղությունը՝ նոր զիջումների։ Մեր միասնականությամբ և հայրենիքի հանդեպ հավատարմությամբ պետք է դիմակայենք նաև այս փորձությանը։ Արդ, մեր կարողություններն ու հնարավորությունները, ազգային ողջ ներուժը համախմբենք և սատար լինենք Հայոց Բանակին և հայրենիքի կարիքներին։ Չերկմտենք և գործենք առ հայրենին սիրով և պատասխանատվությամբ։ Ամենայն հանձնառությամբ յուրաքանչյուրս մեր պատասխանատվության ոլորտում անենք կարելին՝ հանուն անկախ պետականության անսասանության, հանուն մեր ազգի հարատևության։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից կոչ ենք ուղղում միջազգային հանրությանը և հատկապես մեր բարեկամ երկրներին՝ ազդու քայլեր ձեռնարկել կասեցնելու Ադրբեջանի հերթական ագրեսիան և նկրտումները Հայոց աշխարհի նկատմամբ։
Եղբայրական մեր դիմումն է Քույր Եկեղեցիների հովվապետերին աղոթելու առաջին քրիստոնյա պետության, նրա հավատավոր ժողովրդի ապահովության համար և կարելի նպաստ բերելու տարածաշրջանում իրական խաղաղության հաստատմանը։
Մեր հայցն է առ Միածին Որդին՝ մեր Տերը Հիսուս Քրիստոս՝ վերստին այցի գալու իր փոքր հոտին, որին դարեր առաջ ընտրեց ի վկայություն իր հավատի։ Աղոթում ենք զոհված մեր զավակների հոգիների խաղաղության, նրանց հարազատների ու ընտանիքների մխիթարության համար։ Շուտափույթ ապաքինում ենք մաղթում բոլոր վիրավորներին։ Թող Տերը ամուր ու տոկուն պահի և Իր Ամենախնամ Սուրբ Աջով պահպանի հայոց զինվորին։
Աստված պահապան Հայոց բանակին և մեր հայրենիքին», - նշված է ուղերձում։
-
22:40
Երկրաշարժ Իրանի Խոյ քաղաքից 34 կմ հարավ-արևելք. զգացվել է նաև Հայաստանում
-
20:03
Ադրբեջանն ամբողջությամբ անջատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը. Տեղեկատվական շտաբ
-
18:42
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Հայաստան
-
17:05
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
16:40
Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը խոչընդոտ է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի առաջխաղացման համար. Դոնֆրիդ
-
16:34
ԱՄՆ-ում քսան տարբեր կազմակերպությունների ներգրավմամբ ձևավորվել է "Save Karabakh" կոալիցիան
-
15:29
Հայոց բանակի դերն ու նշանակությունն անուրանալի է Արցախը հայկական պահելու հարցում. Ռուբեն Վարդանյան
-
15:25
Մեզ անհրաժեշտ է ուժեղ և պրոֆեսիոնալ բանակ՝ ուժեղ հոգով, իմացությամբ, ինտելեկտով, բազկով և ժամանակակից տեխնոլոգիաներին տիրապետելով. Վարչապետ
-
14:43
Կարծես չի արվում ոչինչ, որ բանակը վերջապես ուղղի մեջքը. Ռոբերտ Քոչարյան
-
12:05
Ադրբեջանական հատուկ ծառայությունները Ստեփանակերտի բնակիչներին տարհանելու վերաբերյալ հերթական կեղծ փաստաթուղթն են տարածում. Արցախի ԱԱԾ
-
11:11
Հավատում ենք, որ Հայոց բանակը պիտի վերագտնի փառքի իր ճանապարհը և կարող լինի աննկուն. Գարեգին Բ
-
10:06
Բանակի օրվա առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Եռաբլուր» պանթեոն
-
09:53
Թշնամին տեսել է Հայոց բանակի հաղթական ոգին. տեսել ու սարսափել է հայ զինվորի աներևակայելի սխրանքներից. Սերժ Սարգսյան
-
09:35
Այսօր մենք նշում ենք մեր բանակի կազմավորման 31-րդ տարեդարձը. Փաշինյան
-
08:56
Ս. Գրիգոր Աստվածաբանի հիշատակության օր
-
23:57
Ստեփանակերտում դիմավորել են ընտանիքի հետ 47-օրյա բաժանումից հետո տուն վերադարձած երեխաներին
-
23:18
Պայքարել նշանակում է, որ մենք չենք համաձայնում այն ճանապարհին, որն առաջարկել է Ադրբեջանը. Ռուբեն Վարդանյան
-
22:20
Հայ-վրացական սահմանի հատման պարզեցված ռեժիմի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտել
-
22:13
Կոնգրեսական Փալոնի հեղինակած բանաձևի նախագծով դատապարտվում են Ալիևի կողմից Արցախում էթնիկ զտումների փորձերը
-
21:52
Ստեփանակերտ քաղաքի գազալցակայաններն ժամը 00։00-ից կվերսկսեն իրենց աշխատանքը մինչև առավոտյան 08։00-ն
օրվա
շաբաթվա
ամսվա
-
19:09
SOS - ԱՐՑԱԽ․ Հրատապ գործողությունների ծրագիր
-
19:13
Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց մարտական դիրքեր
-
00:08
Հուսառատությամբ համախմբվենք ազգային ու պետական շահերի շուրջ. Գարեգին Բ-ի ուղերձը
-
19:57
Տարին բարդ էր, գալիքը, ըստ ամենայնի, լինելու է էլ ավելի բարդ. Ռոբերտ Քոչարյան
-
15:06
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար ստեղծված են բոլոր պայմանները. Ալիև
-
14:30
Պեսկովը կասկածի տակ է դրել Անկարայի կողմից Կիևին կասետային զինամթերքի մատակարարման մասին լուրերի հավաստիությունը
-
18:05
Իրանը լայնածավալ զորավարժություններ է անցկացնում երկրի հարավում
-
17:48
Նոր տարում և հաջորդ տարիներին ևս միակ մաղթանքս ու հորդորս մեր ժողովրդին պայքարն է․ Սերժ Սարգսյան
-
20:09
Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Բենեդիկտոս XVI-ի մահվան կապակցությամբ
-
14:52
Հունվարի 1-ից բարձրացել են մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի չափերը
Խոնավություն՝ 93%
Քամի՝ 0 կմ/ժ