ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 406.22 դրամ +0,22 EUR - 397.24 դրամ +0,24 RUB - 7.09 դրամ +0,09 GBP - 455.25 դրամ +0,25
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Դավիթ Բաբայանը դասախոսությամբ հանդես է եկել Ջորջ Վաշինգտոնի համալսարանում

Սեպտեմբերի 19-ին Արցախի Հանրապետության (ԱՀ) արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը «Ղարաբաղյան հիմնախնդիր․ աշխարհաքաղաքական և էթնոքաղաքական ախտորոշում» թեմայով դասախոսությամբ հանդես է եկել Ջորջ Վաշինգտոնի համալսարանում: Նույն օրը նախարար Բաբայանը Ամերիկյան Էնթերփրայզ ինստիտուտում մասնակցել է կլոր սեղանի։

Քննարկման ընթացքում նախարարն անդրադարձել է Ղարաբաղյան հիմնախնդրին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային և գլոբալ աշխարհաքաղաքական զարգացումներին և պատասխանել ներկաների հարցերին։

Նախարարն ընդգծել է նման հանդիպումների կարևորությունը տարբեր գործընթացների վերաբերյալ ճիշտ և համապարփակ պատկերացում կազմելու և որոշումների կայացման  ընթացքում դրանք կիրառելու տեսանկյուններից։

Միջոցառմանը ներկա են եղել նաև ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը և ԱՄՆ-ում ու Կանադայում  ԱՀ Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 24%
Քամի՝ 1,54 կմ/ժ
26 C°
 
30°  18° 
05.10.2022
31°  19° 
06.10.2022
Հարցում

Կկարողանա՞ն արդյոք Ռուսաստանն ու Ուկրաինան մոտ ապագայում ճանապարհ հարթել դեպի խաղաղություն: