ԵՐԵՎԱՆ 29 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Չավուշօղլուն անդրադարձել է հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական գործընթացներին

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Լոս Անջելեսում թուրք համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը խոսել է նաև հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական գործընթացների մասին, փոխանցում է Ermenihaber-ը: 

Հերթական անգամ նշել է, որ 44-օրյա պատերազմից հետո Կովկասում խաղաղության ու կայունության համար մթնոլորտ է ստեղծվել՝ պնդելով, որ տևական խաղաղության համար Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ստորագրեն հատկապես Ադրբեջանի առաջարկած համապարփակ խաղաղության պայմանագիրը:

Չավուշօղլուն ակնարկել է նաև «Զանգեզուրի միջանցքի» մասին՝ ասելով. «Այժմ արդեն Հյուսիսային միջանցքը դադարել է արևելք-արևմուտք առևտրի մեջ այլընտրանքային միջանցք լինելուց: Այժմ պետք է քննարկել Միջին միջանցքը՝ Ադրբեջան, Թուրքիա, Վրաստան, եթե Հայաստանն էլ այս նախագծերն իրականացնի, ինքն էլ կընդգրկվի դրանում»:  

Գալով հայ-թուրքական կարգավորման գործընթացին՝ Չավուշօղլուն մասնավորապես ասել է. «Մենք էլ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար հատուկ ներկայացուցիչներ ենք նշանակել: Ասացինք՝ Վիեննան ու Մոսկվան մի կողմ թողնենք, Հայաստանում հանդիպենք, որոշ ժեստեր արեցինք՝ մեր օդային տարածքը բացեցինք, ուղիղ չվերթները սկսվեցին, օդային փոխադրումները, առևտուրը սկսվում է:

Արդյունքում մենք որոշակի քայլեր արել ենք, բայց Հայաստանն իր վրա եղած ճնշումների պատճառով դեռ չի կարողանում մեր ուզած համարձակ քայլերն անել»։ 

Վերջում Թուրքիայի արտգործնախարարը մեղադրել է ԱՄՆ-ի հայկական սփյուռքի որոշակի շրջանակներին, որոնք իր կարծիքով դեմ են Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 14%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    29 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: