Այս վիճակից դուրս գալու համար, այո, պետք է քննարկումներ ունենալ. Քոչարյանը Փաշինյանի հետ նույն սեղանի շուրջ նստելու մասին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը անդրադարձավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ նույն սեղանի շուրջ նստելու և քննարկումներ ունենալու հարցին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 28-ին մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողը հետաքրքրվեց՝ Քոչարյանը պատրա՞ստ է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ նույն սեղանի շուրջ նստել և քննարկում ունենալ, եթե օրակարգում լինի պայքարի և Հայաստանի համար նոր ճանապարհներ բացելու հարցը:
«Մարդիկ չգիտես ինչու ֆիքսվել են մի պատկերի վրա՝ սեղան, որի շուրջ նստում են Նիկոլ Փաշինյանը և նախագահները: Ես այդ պատկերի համար չեմ իմ տեսակով, բայց այս վիճակից դուրս գալու համար, այո', պետք է քննարկումներ ունենալ, և Վեհափառի նախաձեռնությամբ այդ ֆորմատին մասնակցելը նաև նպատակ ուներ լուծումներ գտնել, փորձել քննարկումներով լուծումների գալ: Տեր-Պետրոսյանի (ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան- խմբ.) առաջարկը կատեգորիկ անընդունելի էր ինձ համար, բայց մենք չենք ասել, որ վերջ, դրանից հետո էլ չենք գալու, որովհետև անընդունելի է: Մենք դուռը բաց ենք թողել քննարկումների համար, ուղղակի խնդիրը հետևյալն է. մարդկանց մոտ մեծ սպասելիքներ են առաջացել, որ նախկին նախագահները և Վեհափառը լուծում են գտնելու այս իրավիճակին: Ժողովուրդ ջան, այս վիճակից լուծումը պետք է առաջարկի, գտնի և այդ ճանապարհով տանի իշխանությունը: Եվ, եթե այդ առաջարկը իշխանության կողմից չի եղել, այլ հանրային ինչ-որ պահանջ է ձևավորվել, այդ սպասելիքների հասցեատերը այդ ֆորմատը չպետք է լինի»,- ասաց Քոչարյանը:
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
