ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 395 դրամ -0,2 EUR - 416 դրամ -0,07 RUB - 6 դրամ -0,39 GBP - 485 դրամ -0,11
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է խափանման միջոցը փոխելու միջնորդությունը

Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ռազմամթերքի մատակարարման չարաշահումների գործով պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին գրավի դիմաց կալանքից ազատ արձակելու կամ նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը, այս մասին NEWS.am-ին տեղեկացրեց Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանն ասաց, որ խափանման միջոցը փոխելու համար որպես գրավ էր առաջարկվել Տոնոյանի բնակարանը՝ 35 մլն դրամի դիմաց։

Դատարանը պարզաբանել է, որ Դավիթ Տոնոյանը եղել է բարձրաստիճան պաշտոնատար անձ և կարող է ազդեցություն ունենալ գործով անցնող անձանց վրա, որոնք հիմնականում ՊՆ գործող և նախկին պաշտոնյաներ են։

Հիշեցնենք, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել էր քրեական գործ՝ ռազմամթերքի ձեռքբերման գործընթացում ենթադրյալ չարաշահումների, մասնավորապես՝ անորակ, անպիտան հրթիռներ ձեռք բերելու վերաբերյալ։ Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել յոթ անձի, այդ թվում՝ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, Պատրոն Դավո մականունով հայտնի, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանին. Գալստյանը, սակայն, ազատության մեջ է»։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 87%
Քամի՝ 0,51 կմ/ժ
6 C°
 
   
04.12.2022
   
05.12.2022
Հարցում

Ի՞նչ եք կարծում՝ կստորագրվի արդյոք խաղաղության պայմանագիր մինչև 2022 թվականի ավարտը։