ԵՐԵՎԱՆ 3 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 395.72 դրամ +0,72 EUR - 415.43 դրամ +0,43 RUB - 6.29 դրամ +0,29 GBP - 481.71 դրամ +0,71
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուսաստանի կազմի մեջ նոր տարածքներ մտնելու մասին պայմանագրերը կստորագրվեն սեպտեմբերի 30-ին․ Պեսկով

РИА Новости/Гавриил Григоров

Սեպտեմբերի 30-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 15:00-ին, Կրեմլում տեղի կունենա Ռուսաստանի կազմի մեջ նոր տարածքներ ընդգրկելու մասին պայմանագրերի ստորագրման արարողությունը. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում կանցկացնի դրանց ղեկավարների հետ։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «Իզվեստիյա»-ն:
Նա ավելացրել է, որ հանդիպումներն ու պայմանագրերի ստորագրման արարողությունը տեղի կունենան Մոսկվայի Կրեմլի Մեծ պալատի Գեորգիևյան դահլիճում: Համաձայնագրերը կստորագրվեն բոլոր չորս տարածքների հետ, որտեղ հանրաքվեներ են անցկացվել։ Արարողությունից հետո Պուտինը հանդես կգա ծավալուն ելույթով։
ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Խերսոնի ու Զապորոժիեի մարզերի՝ ՌԴ-ի կազմի մեջ մտնելու վերաբերյալ հանրաքվեներն անցկացվել են սեպտեմբերի 23-27-ը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 75%
Քամի՝ 0,51 կմ/ժ
3 C°
 
   
08.12.2022
   
09.12.2022
Հարցում

Ի՞նչ եք կարծում՝ կստորագրվի արդյոք խաղաղության պայմանագիր մինչև 2022 թվականի ավարտը։