ԵՐԵՎԱՆ 3 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 395.12 դրամ +0,12 EUR - 410.25 դրամ +0,25 RUB - 6.49 դրամ +0,49 GBP - 474.58 դրամ +0,58
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուսաստանը ջանքեր է գործադրում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին դեէսկալացիայի համար․ Զախարովա

© Russian Foreign Ministry Press Service/TASS

Ռուսաստանում տեսնում են Ուկրաինայի անկայունության իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատված տեղափոխելու արտատարածաշրջանային խաղացողների փորձերը, մասնավորապես` Հարավային Կովկաս, մի տարածաշրջան, որը նոր-նոր է ձգձգված ճգնաժամից իրավական հունով ձևակերպված դուրս գալու շանս ստացել: Այս մասին առցանց ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան։ 
Նրա խոսքով ՝ այդ գիծը խիստ ապակառուցողական է և վտանգավոր։
«Այո, մենք տեսնում ենք, որ մի շարք արտատարածաշրջանային խաղացողներ փորձում էին յուրացնել խաղաղ կարգավորման կամ խաղաղության պայմանավորվածությունների դափնիները: Մենք ժլատ չենք, պատրաստ ենք կիսվել»,-նկատել է Զախարովան:
«Իր կողմից մեր երկիրը շարունակում է եռանդուն ջանքեր գործադրել թե Բաքվի, թե Երևանի հետ շփումներում` հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի ապաԷսկալացման ուղղությամբ: Համապատասխան քայլեր են ձեռնարկվում նաև ՀԱՊԿ-ի գծով»,-նշել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը։
Նա ընդգծել է հրադադարի կայուն ռեժիմի ապահովման և բոլոր ուժերի` նախկին դիրքեր հետքաշման անհրաժեշտությունը:
Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ նույն արտատարածաշրջանային խաղացողների կողմից 2020 թվականի աշնանը ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման հարցում «անիվների արանքը փայտ մտցնելու» միտում է նկատվում:
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն ընդգծել է, որ եռակողմ պայմանավորվածությունների լիարժեք կատարումը տարածաշրջանում խաղաղության և կայունության երաշխիքն է: Միաժամանակ նա ընդգծել է պայմանավորվածությունների իրագործման կարևորությունը բոլոր երեք ուղղություններով` հաղորդակցությունների ապաշրջափակում, սահմանազատում, խաղաղության պայմանագրի նախապատրաստում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 87%
Քամի՝ 1,54 կմ/ժ
3 C°
 
   
30.11.2022
   
01.12.2022
Հարցում

Ի՞նչ եք կարծում՝ կստորագրվի արդյոք խաղաղության պայմանագիր մինչև 2022 թվականի ավարտը։