ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրանի քաղաքացին փորձել է թմրամիջոցներ ներմուծել Հայաստան

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Սյունիքի տարածաշրջանային բաժնի Մեղրիի բաժանմունքի աշխատակիցները Մեղրի մաքսային կետ-բաժնի մաքսային հսկողության գոտում զննման են ենթարկել Իրանից ՀՀ ժամանող Իրանի քաղաքացի Մ․Յ․-ին։

Անձնական զննման արդյունքում քաղաքացու տաբատի գրպանում, ծխախոտի տուփի միջից հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված, փայլաթիթեղի մեջ փաթեթավորված շագանակագույն զանգված։ Հայտնաբերված շագանակագույն զանգվածը հանդիսացել է «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց, իսկ բաճկոնի զննման արդյունքում ծոցագրպանից հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված 0․5լ տարողությամբ պլաստմասե շիշ՝ ամբողջությամբ լցված «մեթադոն» տեսակի հեղուկ թմրամիջոցով։

Փաստի առթիվ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից կազմված մաքսանենգության դեպքի վերաբերյալ արձանագրությունը, հայտնաբերված թմրամիջոցի զանգվածների հետ միասին, տրամադրվել է ՀՀ ՊԵԿ քննչական վարչությանը, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 399-րդ հոդվածով նախատեսված հանցանքի հատկանիշներով։

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը հորդորում է քաղաքացիներին՝ ձեռնպահ մնալ մաքսանենգ ճանապարհով արգելված ապրանքներ ներմուծելուց, հիշեցնելով, որ այս ուղղությամբ  իրականացվում է մշտադիտարկում և թիրախային վերլուծություն։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    14 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: