ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ճապոնիայի վարչապետը հայտնել է ՌԴ հետ խաղաղության պայմանագիր կնքելու մտադրության մասին

DW

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան ասել է, որ չնայած Ռուսաստանի հետ Ուկրաինայի հարցում բարդ հարաբերություններին, Տոկիոն հաստատակամորեն հավատարիմ է ռուս-ճապոնական տարածքային խնդրի լուծմանը և խաղաղության պայմանագրի կնքմանը։

«Ուկրաինայում տիրող իրավիճակի պատճառով ռուս-ճապոնական հարաբերությունները գտնվում են ծանր վիճակում, սակայն մենք խստորեն հավատարիմ ենք տարածքային խնդրի լուծման և խաղաղության պայմանագրի կնքման ուղղությանը», - մեջբերում է ՌԻԱ Նովոստին նրա խոսքերը։

Սեպտեմբերի վերջին Ճապոնիան հաստատել է հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթը՝ ցուցակում ավելացնելով պաշտպանական արդյունաբերության հետ առնչվող 21 կազմակերպություն։

Ճապոնիայի իշխանությունները նաև էմբարգո են սահմանել Ռուսաստան մի շարք ապրանքների արտահանման վրա, որոնք պոտենցիալ կապված են քիմիական զենքի հետ։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Կուրիլյան կղզիները տարածքային վեճի առարկա են մնում երկրների միջև: Այն ժամանակ Կուրիլներն անցել են ԽՍՀՄ-ին, բայց Տոկիոն պնդում է, որ Ճապոնիային շարունակում են պատկանել Կունաշիր, Շիկոտան, Իտուրուպ և Հաբոմայ կղզիները։ Ռուսաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու համար, որն այդպես էլ չի ստորագրվել, Ճապոնիան պահանջում է վերադարձնել կղզիները։


Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 40%
Քամի՝ 2,57 կմ/ժ
19 C°
 
26°  15° 
30.09.2023
25°  15° 
01.10.2023
Հարցում

Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: