ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին՝ Ազգային տոնի կապակցությամբ:

Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Գերմանիայի ժողովուրդը 32 տարի առաջ կյանքի կոչեց ինքնորոշման իրավունքը՝ խաղաղ ճանապարհով սկիզբ դնելով Գերմանիայի վերամիավորմանը և դրանով իսկ նոր էջ բացելով համաշխարհային քաղաքականության ու միջազգային հարաբերությունների պատմության մեջ:

Այսօր Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը ժողովրդավարության և համամարդկային արժեքների պահպանման վառ օրինակ է և կարևոր ավանդ ունի մարդկության առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման գործում:

Հայաստանը կարևորում է Գերմանիայի հետ ձևավորված փոխշահավետ համագործակցության ամրապնդման ուղղությամբ գործադրվող ջանքերը:

Բարձր ենք գնահատում Գերմանիայի հետևողական աջակցությունը Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին, հատկապես՝ ներկայիս բարդ և բազմաբնույթ մարտահրավերներով լի ժամանակաշրջանում»: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Մառախուղ
    Խոնավություն՝ 93%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    6 C°
     
    10°   
    20.03.2024
    13°   
    21.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: