ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Քննարկվել է ԵՄ քաղաքացիական պաշտպանության միասնական մեխանիզմին Հայաստանի անդամակցության հայտը

Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանն ընդունել է ԵՄ Բնակչության պաշտպանության և հումանիտար աջակցության գլխավոր տնօրինության (DG-ECHO) Բնակչության պաշտպանության միջազգային համագործակցության ղեկավար Տրիստան Սիմոնարտին, փոխանցում է News.am-ը։ 

Ընդգծելով ԵՄ կառույցների և անդամ պետությունների հետ ԱԻ նախարարության ակտիվ համագործակցությունը՝ փոխնախարարը նշել է, որ այժմ Եվրամիություն-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը հնարավորություն է տալիս վերանայելու դեռևս 2014 թվականից Եվրոպական միության քաղաքացիական պաշտպանության միասնական մեխանիզմին (UCPM) Հայաստանի անդամակցության հայտը:

Հանդիպման ընթացքում Տրիստան Սիմոնարտն առաջարկել է ՝ կազմակերպել և իրականացնել տեխնիկական մասնագիտական քննարկում ԵՄ Պատվիրակության և ԱԻ ներկայացուցիչների հետ՝ համագործակցության ձևաչափերի հստակեցման և նոր հնարավոր ծրագրերի ներգրավման ուղղությամբ:

Դ. Համբարյանը խիստ կարևորել է այն փաստը, որ Հայաստանի Հանրապետությունը, հաշվի առնելով այս պահին իր կարողությունների ծավալները, քաղաքացիական պաշտպանության ոլորտում ցանկանում է և պատրաստ է հանդես գալ նաև օգնություն և աջակցություն առաջարկողի դերում:

Հանդիպման ավարտին կողմերը ձեռք են բերել պայմանավորվածություն, որի տրամաբանությունն արտացոլում է Հայաստանի՝ ԵՄ UCPM մեխանիզմին միանալու, փորձագիտական և ֆինանսական ներդրում ունենալու պատրաստակամությունը, ինչը կդիտարկվի իբրև կարևորագույն ազդակ Հայաստանի թեկնածությունը դիտարկելու համար:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    14 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: