ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հոկտեմբերի 12-ին կկայանա Պուտին-Էրդողան հանդիպում. AFP

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 12-ին կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, AFP-ին հայտնել է թուրք պաշտոնյան։ Երկու նախագահների հանդիպումը կկայանա Աստանայում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում։

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ չի բացառում բանակցությունների վարումը Պուտինի և Էրդողանի միջև Ասիայում փոխգործակցության և վստահության ամրապնդմանն ուղղված հանդիպման շրջանակում։ 

Վերջին անգամ Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները խոսել են հոկտեմբերի 7-ին։ Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Ուկրաինայի իրադարձությունները, ինչպես նաև Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները։

Հոկտեմբերի 12-14-ը Ղազախստանում տեղի կունենա ԱՊՀ գագաթնաժողովը, Ասիայում համագործակցության և վստահության ամրապնդմանն ուղղված համաժողովը, Ռուսաստան-Կենտրոնական Ասիա ձևաչափով պետությունների ղեկավարների հանդիպումը: Սպասվում է, որ Ղազախստանի մայրաքաղաք կայցելեն Կենտրոնական Ասիայի և ԱՊՀ երկրների 11 ղեկավարներ։ Քննարկման հիմնական թեմաներն են տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության ապահովումը։ Պուտինը կմասնակցի գագաթնաժողովի բոլոր հանդիպումներին և կանցկացնի մի շարք երկկողմ հանդիպումներ։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 82%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    11 C°
     
    22°  10° 
    09.05.2024
    24°  12° 
    10.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: