ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Դեսպան Հովակիմյանը Սերբիայի խորհրդարանում ներկայացրել է Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները

Սերբիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը օրերս մի շարք հանդիպումներ Է ունեցել Սերբիայի նորընտիր խորհրդարանում։ Դեսպանին ընդունել էին խորհրդարանի փոխնախագահ, ԵԱՀԿ ԽՎ-ում Սերբիայի պատվիրակության ղեկավար Սանդրա Բոժիչը, խորհրդարանի փոխնախագահ, Եվրոպական ինտեգրացման հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում Սերբիայի պատվիրակության անդամ Էլվիրա Կովաչը և ԵԽԽՎ-ում Սերբիայի պատվիրակության ղեկավար Բիլյանա Պանտիչ Պիլյան։ Այս մասին հայտնում են Պրահայում ՀՀ դեսպանությունից: 

Նշվում է, որ դեսպանը մանրամասն ներկայացրել է Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները, ընդգծել ադրբեջանական զինված ուժերի՝ ՀՀ ինքնիշխան տարածքից անհապաղ դուրսբերման և հայ ռազմագերիների հայրենադարձման անհրաժեշտությունը։ Քննարկվել է ՀՀ և Սերբիայի խորհրդարանների, ներառյալ հանձնաժողովների և միջազգային խորհրդարանական կազմակերպություններում պատվիրակությունների, բարեկամության խմբերի միջև համագործակցության ակտիվացման այժմեականությունը, կարևորվեց տեղեկատվության փոխանակումը։

Սերբիայի ԱԳՆ-ում ՀՀ դեսպան Ա․Հովակիմյանը հանդիպումներ է ունեցել երկկողմ համագործակցության գծով փոխնախարար Վլադիմիր Մարիչի, Ռուսաստանի և Եվրասիայի վարչության տնօրեն Վլադիմիր Յովիչիչի, Դիվանագիտական ակադեմիայի տնօրեն Մարինա Յովիչևիչի հետ։ Դեսպանը հանդիպում է ունեցել նաև սերբահայ համայնքի ներկայացուցիչների հետ, այցելել մի շարք մշակութային հաստատություններ։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: