ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանում Կանադայի նորանշանակ դեսպանը ժամանել է Երևան

NEWS.am-ի տեղեկություններով՝ Հայաստանում Կանադայի նորանշանակ դեսպան Էնդրյու Թերները նախօրեին ժամանել է Երևան, թեև պաշտոնապես հայտարարվում էր, որ նրա այցը նախատեսվում է հաջորդ ամիս։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ նախքան Հայաստանում Կանադայի դեսպանատան բացման պաշտոնական արարողությունը, որն ամենայն հավանականությամբ տեղի կունենա հոկտեմբերին, Թերները Հայաստանում փակ հանդիպումներ է սկսել հայաստանյան քաղաքական շրջանակների հետ։

Նշենք, որ Էնդրյու Թերները Հայաստանում Կանադայի առաջին դեսպանն է։ Մինչ այս, Երևանում գործում էր Կանադայի հյուպատոսություն, իսկ Կանադայի մուտքի արտոնագրեր ստանալու համար ՀՀ քաղաքացիները դիմում էինՄոսկվայում գտնվող  Կանադայի դեսպանատուն:

2022 թ. հունիսի 29-ին Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլին հայտարարեց Հայաստանում Կանադայի դիվանագիտական ներկայացուցչության բացման վերաբերյալ:  Ըստ Ժոլինի՝ դիվանագիտական ներկայացուցչության ստեղծումը թույլ կտա ամուր կապեր հաստատել երկու երկրների միջև և մեծացնել Կանադայի աջակցությունը հայաստանյան ժողովրդավարության զարգացմանը։

Մինչդեռ միջազգային լրատվամիջոցները նկատում են, որ դեսպանի նշանակումը տեղի է ունենում Ադրբեջանի հետ ռազմական հակամարտության սրման փուլում։  The Canadian Press-ի աղբյուրն ընդգծել է, որ սա արվում է այն ֆոնին, երբ լիբերալները փորձում են ավելի սերտ կապեր հաստատել «Ռուսաստանի ուղեծրից հեռացող երկրների հետ»:

Էնդրյու Թերները ծառայել է Կանադայի դիվանագիտական առաքելություններում Սաուդյան Արաբիայում (2004-2007), Սիրիայում (2011-2012), Աֆղանստանում (2013-2015), Պակիստանում (2015-2017) և Իրաքում (2017-2019): Վերջին շրջանում նա զբաղեցրել է Արևելյան Եվրոպայի և Եվրասիայի փոխտնօրեն և տնօրենի պաշտոնը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    15.12.2024
       
    16.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: