ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պայմանավորվածություն է եղել, որ մինչեւ տարեվերջ խաղաղության պայմանագիր ենք ունենալու և դելիմիտացիա. Արմեն Գրիգորյան

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասով հիմնական օրակարգը եղել է, թե ինչպես ենք մենք կարողանում միջազգային մեխանիզմ ստեղծենք, որպեսզի Լեռնային Ղարաբաղը և Ադրբեջանը քննարկեն Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի անվտանգությունն ու իրավունքները: Այս մասին այսօր` հոկտեմբերի 12-ին, Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, հայտնում է NEWS.am:

«Էսկալացիայի հենց առաջին րոպեներից Միացյալ Նահանգները ակտիվ ներգրավվածություն է դրսևորել և առաջին  զանգերից մեկը վարչապետն ունեցել է պետքարտուղար Բլինքենի հետ և միացյալ նահանգները շարունակել են ներգրավված մնալ այս ամբողջ ընթացքում: Առաջին հանդիպումը եղել է արտգործնախարարների մակարդակով, երբ որ պետքարտուղար Բլինքենը կազմակերպել էր Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, այնուհետև ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Սալիվանը կազմակերպել էր իմ և Ադրբեջանի նախագահի օգնականի, որտեղ հիմնականում քննարկել ենք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասով հիմնական օրակարգը եղել է, թե ինչպես ենք մենք կարողանում միջազգային մեխանիզմ ստեղծենք, որպեսզի Լեռնային Ղարաբաղը և Ադրբեջանը քննարկեն Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի անվտանգությունն ու իրավունքները: Մենք հույս ունենք` ընթացքում կկարողանանք ձևավորել այս միջազգային մեխանիզմը, որպեսզի հնարավորություն ստեղծվի Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև քննարկումներ տեղի ունենան, ինչպես նաև իրավունքների և անվտանգության շուրջ»,- ասաց նա:

«Այսինքն մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր ունենանք և նաև պայմանավորվածություն է եղել, որ մինչև տարեվերջ դելիմիտացիա է տեղի ունենալու, այսինքն խաղաղության պայմնագիրն ու դելիմիտացիան փոխկապակցված են: Հայաստանի մտահոգությունն այն է, որ Ադրբեջանը խաղաղության պայմանագրից հետո, այսպես կոչված չդեմիլտացված սահմանի  պատրվակը կարող է օգտագործել Հայաստանի վրա հարձակվելու համար, դրա համար քննարկվել է այս հարցը: Շարունակում է օրակարգում Ադրբեջանի զորքերի դուրսբերումը Հայաստանի սուվերեն տարածքից, նաև քննարկել ենք ապաշրջափակումը, այստեղ կարևոր հարց է, որ Հայաստանում և տարածաշրջանում,ինչպես նաև Ադրբեջանում ապաշրջափակումը տեղի է ունենալու փոխադարձության սկզբունքի հիման վրա: Գիտեք, որ Հայաստանի դիրքորոշումը մնում է այն, որ որևէ հարց մենք չենք քննարկելու, որն ունի միջանցքային  տրամաբանություն և մենք շարունակում ենք պնդել, որ ապաշրջափակում պետք է տեղի ունենա սուվերենության սկզբունքի վրա և փոխադարձության»,- ասաց նա:

ԱԽ քարտուղարը նշեց, որ քննարկել են վերջին ագրեսիաի ընթացքում 17 գերիների վերադարձն, ինչես նաև հաստատված 33 հայ գերիների վերադարձը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 76%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    11 C°
     
    24°  13° 
    10.05.2024
    25°  13° 
    11.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: