ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մուրադ Փափազյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ ԱԱԾ–ի

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ Ազգային անվտանգության ծառայության՝ պահանջով՝ պարտավորեցնել ԱԱԾ-ին հանել ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկից Փափազյանի տվյալները։

Այս մասին Tert.am–ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից։
Գործը մակագրվել է դատավոր Հրաչ Այվազյանին, հայցադիմումն ընդունվել է վարույթ։

Հիշեցնենք, որ  Մուրադ Փափազյանը ընտանիքի հետ 2022թ հուլիսի 14-ին ժամանել էր ՀՀ, սակայն «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային անցման կետում իրավասու աշխատակիցները չէին թույլատրել վերջինիս մուտքը Հայաստան՝ միայն պատճառաբանելով, թե ինքն ընդգրկված է Հայաստանի համար անցանկալի անձանց ցուցակում։

Փաշինյանի աշխատակազմը պարզաբանել էր․ թե ինչու է արգելվել Փափազյանի մուտքը Հայաստան․«Տվյալ անձը հանդիսանում է նախորդ տարվա հունիսի 1-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպանության մոտ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության՝ ՀՀ պետական դրոշակիր ավտոշարասյան դեմ հարձակում կազմակերպած անձանցից մեկը: Ավտոշարասյան ուղղությամբ նետվել են տարբեր իրեր, առարկաներ: Վարչապետի ՀՀ պետական դրոշակիր ավտոմեքենան ենթարկվել է հարձակման և ստեղծված իրավիճակը հաղթահարվել է միայն ֆրանսիական ոստիկանության և անվտանգության ուժերի ջանքերի արդյունքում:

Այդ մասին վկայող տվյալներ հրապարակվել են տարբեր լրատվամիջոցների կողմից, իսկ տեսանյութերն առկա են նաև համացանցում: Ոչ միայն Ձեր կողմից նշված անձի, այլև հարձակման ակտիվ մասնակիցների մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 16%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    27 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: