ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ֆրանսիայում թուրք աշակերտը պատժվել է Հայոց ցեղասպանությունը հերքելու համար

Ֆրանսիայի մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներից մեկում պատմության դասաժամի թեման եղել է Հայոց ցեղասպանությունը, փոխանցում է Ermenihaber-ը: 

Աշակերտներից մեկը՝ ազգությամբ թուրք Հասան Քարաօղլանը, հակադարձել է ուսուցչին և ժխտել նախորդ դարասկզբին թուրքերի իրականցրած սոսկալի ոճրագործությունը։ Իր այդ պահվածքի համար 14-ամյա թուրք աշակերտը հեռացվել․ է դասասենյակից։

Այնուհետև դպրոցի տնօրինությունը պայմանական պատիժ է կիրառել նրա նկատմամբ՝ տալով խիստ նախազգուշացում, որ եթե մեկ անգամ էլ թուրք աշակերտը հերքի Հայոց ցեղասպանության փաստը, ապա եռօրյա ժամկետով կհեռացվի դպրոցից ու կզրկվի դասապրոցեսներին մասնակցելու հնարավորությունից։

Ուշագրավ է աշակերտի հոր արձագանքը։ Վերջինս դժգոհել է կատարվածից ու համոզմունք հայտնել, որ այդ ամենը տեղի է ունեցել զուտ այն պատճառով, որ Ֆրանսիայում թշնամանք կա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկատմամբ։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    24 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: